Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Huawei և China Mobile ընկերությունները աշխարհի ամենաբարձր լեռան հյուսիսային լանջին, որտեղով անցնում է Չինաստան-Նեպալ սահմանը, 5G կապի երեք կայան են տեղադրել։
Կայանները տեղադրվել են ալպիական ճամբարներում՝ 5300, 5800 և 6500 մետր բարձրությունների վրա, ինչի համար China Mobile-ը Էվերեստ է ուղարկել 150 աշխատակցի, ովքեր աշխատանքների ընթացքում 25 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխ են տեղադրել։
Սարքավորումներն, առաջին հերթին, նախատեսված են Էվերեստի չափման աշխատանքների համար, սակայն դրանից կարող են օգտվել գիտնականներն ու լեռնագնացները՝ մեծ հասանելիությամբ տեսանյութեր ուղիղ եթերով հեռարձակելու համար։ Բացի այդ, գագաթ բարձրացողներն այևս ստիպված չեն լինի իրենց հետ վերցնել ծանր սարքավորումներ՝ բջջային և ինտերնետ կապի համար։
Այս հաճույքը, սակայն, երկար չի տևի, չափիչ աշխատանքների ավարտից հետո ընկերությունները կապամոնտաժեն սարքերը, սակայն դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա տարվա վերջում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո