Rolls Royce-ը ներկայացրել է թռչող տաքսի - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Rolls Royce-ը ներկայացրել է թռչող տաքսի

Բրիըտանական Rolls Royce ընկերությունը ներկայացրել է թռչող տաքսիի կոնցեպտ՝ նախատեսված 5 ուղևորի համար։ Նախատիպի աշխատանքային անունը EVTOL (Electric Vertical Take Off and Landing) է։

Տաքսին վեր կբարձրանա և վայրէջք կկատարի ուղղահայաց ձևով։ Թռիչքի արագությունը 402 կմ/ժ կկազմի, հաղորդվում է, որ այն կկարողանա հաղթահարել 800 կմ հեռավորություն։ EVTOL-ը կօժտվի 6 էլեկտրաշարժիչներով, որոնք գենետրատորը կսնեն 500 կՎտ հզորությամբ։

Առաջիկայում EVTOL-ի նախատիպը կարելի է օգտագործել որպես անհատական կամ հասարակական տրանսպորտ, այն հնարավոր կլինի ադապտացնել նաև լոգիստիկ կամ ռազմական նպատակների համար։

Ընկերությունը հայտնել է, որ պատրաստվում է թռչող տաքսիների սերիական արտադրությունն սկսել  2020 թվականին։