Facebook-ը թեստավորում է նոր ֆունկցիա Messenger-ում - VNews

Facebook-ը թեստավորում է նոր ֆունկցիա Messenger-ում

Facebook-ը կարող է շուտով Ձեր մտերիմներին ավտոմատ կերպով հաղորդել Ձեր գտնվելու վայրը։ Ընկերությունը փորձարկում է Auto-Status հնարավորությունը Messenger-ի համար, որն ակտիվացնելիս տեղորոշման և այլ գործիքների շնորհիվ՝ ցույց կտա, թե ցանկացած պահի ինչով եք զբաղված։

Jane Manchun Wong-ի Twitter-ում հրապարակած սքրինշոթում երևում է, որ Messenger-ի «Auto Status» գործառույթը կօգտագործի Ձեր գտնվելու վայրը, եղանակը և այլ չափորոշիչներ, որոնք հասանելի են սմարթֆոնում և սթիքերների միջոցով կտրամադրի վիզուալ նկարագրություն՝ ինչով եք զբաղված ցանկացած ժամի։

Օգտատերերը կկարողանան ընտրել թե Messenger-ի որ կոնտակտները կարող են տեսնել այդ ինֆորմացիան, այսպիսով այն տեսանելի չի լինի բոլորի համար, ինչպես նաև չի նշվի հրապարակում կատարողի կոնկրետ հասցեն, այլ փոխարենը կնշվի օրինակ՝ սրճարանում։

Նշենք, որ այս ֆունկցիան դեռևս հասանելի չէ բոլոր օգտատերերին և դեռ միայն փորձարման փուլում է, իսկ թե երբ պաշտոնապես կգործարկվի ընկերությունը դեռևս չի հայտնում։


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Facebook-ը կստեղծի իր կրկնօրինակը և օգտատերերին կփոխարինի բոթերով

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի լրագրողներին

Facebook-ը պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը ցանցի վրա

Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը

WhatsApp-ը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին

Facebook-ը սկսել է արգելափակել այս հրապարակումները

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի կորոնավիրուսից տուժած փոքր բիզնեսներին