-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Facebook-ը թողարկում է իր սեփական սթիմինգային հավելվածը գեյմերների համար, որի միջոցով հնարավոր կլինի հետևել խաղերի ընթացքին իրական ժամանակում: Ընկերությունը նախատեսում էր թողարկել Twitch-ի և YouTube-ի մրցակցին այս տարվա հունիսին, բայց սթրիմինգային ծառայությունների նկատմամբ հետաքրքրության աճի ֆոնին Facebook Gaming-ի Android տարբերակը կթողարկվի հենց այսօր, գրում է The New York Times-ը: iOS տարբերակը կթողարկվի ավելի ուշ:
Facebook Gaming-ն սերտ կկապվի սոցցանցի հետ: Go Live ֆունկցիայի միջոցով ցանկացած օգտատեր կարող է դառնալ սթրիմեր՝ ընդամենը մեկ կոճակի սեղմամբ: Երբ օգտատերը հեռարձակումը սկսի, ապա եթերը կհայտնվի նրա պատին, իսկ ընկերները կստանան ծանուցում:
Facebook-ը երկար տարիներ փորձում է ստեղծել սեփական սթրիմինգային համայնքը: Ընկերությունը կազմակերպում է կիբերսպորտի առաջնություններ և դրանցում ներգրավում աստղերի, այդ թվում Twitch-ի նախկին սթրիմեր Գոնսալո ZeRo Բարիոսին, YouTube բլոգեր Կորին Կոֆին և այլն:
Չնայած, սոցցանցի մեծաքանակ օգտատերերի ակտիվությանը՝ ամսական 2,5 մլրդ. մարդ, Facebook-ը զիջում է Twitch-ին և YouTube-ին դիտումների ժամերի քանակով:
StreamElements-ի տվյալների համաձայն՝ 201թ. Twitch-ը վերահսկում է սթիմինգային շուկայի 61 տոկոսը (դիտումների ժամերով), իսկ YouTube-ը՝ 27,9 տոկոսը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո