Facebook-ը լրամշակումներ Է ներկայացրել իր սոցիալական ցանցերի անվտանգության համակարգում. CNBC - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Facebook-ը լրամշակումներ Է ներկայացրել իր սոցիալական ցանցերի անվտանգության համակարգում. CNBC

Facebook ընկերությունը ներկայացրել Է այն լրամշակումները, որոնք միտված են անվտագության ապահովմանը համանուն սոցիալական ցանցում, ինչպես նաեւ իրեն պատկանող Instagram եւ Facebook Messenger ծառայություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին այս մասին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ Facebook-ում կհայտնվի հանրամատչելի բաժին, որտեղ ամեն ամիս կհրապարակվեն ստանդարտներ, որոնք կվերաբերեն այն բանին, թե օգտատերերին ինչն Է թույլատրված, իսկ ինչն Է արգելված սոցիալական ցանցում հրապարակման համար: Այնտեղ նաեւ կզետեղվեն պարզաբանումներ ընկերության քաղաքականության մեջ որեւիցե փոփոխության դեպքում:

Instagram-ում կնորացվի հրապարակումների ընտրության ալգորիթմը: Այսպես, նորությունների ժապավենում այլեւս չեն հայտնվի նորություններ անպատեհ բովանդակությամբ, նույնիսկ եթե դրանք պաշտոնապես չեն խախտում սոցիալական ցանցի քաղաքականությունը: Ինչպես ճշտում Է հեռուստաալիքը, խոսքը վերաբերում Է, օրինակ, սեռական ենթատեքստով լուսանկարներին եւ տեսագրություններին:

Facebook Messenger-ի հաղորդագրությունների փոխանակման հավելվածում կհայտնվի «ստուգված օգտահաշվի» հատուկ նշանը, որի միջոցով կարելի կլինի տարբերել «խաբեբաներին կամ իրենց ուրիշ մեկի փոխարեն ներկայացնող մարդկանց»: Բացի դրանից, օգտատերերին մատչելի կլինեն այն անձանց արգելափակման եւ վերահսկման ընդլյանված հնարավորություններ, ովքեր կարող են իրենց հաղորդագրություններ ուղարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Facebook-ը կստեղծի իր կրկնօրինակը և օգտատերերին կփոխարինի բոթերով

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

Facebook-ը թեստավորում է նոր ֆունկցիա Messenger-ում

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի լրագրողներին

Facebook-ը պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը ցանցի վրա

Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը

WhatsApp-ը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին

Facebook-ը սկսել է արգելափակել այս հրապարակումները