Facebook-ը խոստովանել է, որ «լրտեսում է» օգտատերերին - VNews

Facebook-ը խոստովանել է, որ «լրտեսում է» օգտատերերին

Facebook սոցցանցի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը հետևել է իր օգտատերերի ակտիվությանը կայքերում, որտեղ նրանք օգտագործել են բիզնեսի համար Facebook-ի գործիքները:

«Facebook-ից դուրս գործողությունները ներառում են ձեր համագործակցությունը ընկերությունների և կազմակերպությունների հետ, որոնց մասին նրանք մեզ հայտնում են: Ընկերությունները և կազմակերպությունները, որոնք օգտագործում են բիզնեսի համար մեր գործիքները, կարող են իրենց կայքերում կամ հավելվածներում ձեր գործողությունների մասին տեղեկություն տրամադրել մեզ: Դա մեզ թույլ է տալիս ձեզ համար ավելի ակտուալ գովազդ ընտրել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սոցցանցը վերլուծում է Facebook-ի միջոցով այդ հավելվածներ մուտք գործելիս տվյալները, կոնտենտի դիտումը, ապրանքի որոնումը, դրա ավելացումը զամբյուղում կամ դրա գնումը, ինչպես նաև նվիրատվությունների կատարումը:

Ընկերությունը հավելել է, որ այժմ օգտատերերը կարող են որոշել՝ ընկերությանը վերլուծության համար տեղեկություն տրամադրել, թե ոչ:

The Washington Post-ի հաղորդմամբ՝ սոցցանցը օգտատերերի անձնական կյանքի, բժշկական ընկերությունների, ապահովագրական գործակալությունների էջեր, վարկային պատմությունների բյուրո այցելելու մասին տեղեկություն է հավաքել:


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Facebook-ը կստեղծի իր կրկնօրինակը և օգտատերերին կփոխարինի բոթերով

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

Facebook-ը թեստավորում է նոր ֆունկցիա Messenger-ում

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի լրագրողներին

Facebook-ը պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը ցանցի վրա

Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը

WhatsApp-ը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին

Facebook-ը սկսել է արգելափակել այս հրապարակումները