Facebook-ը չեղարկել է իր ամենամյա խոշորագույն կոնֆերանսը - VNews

Facebook-ը չեղարկել է իր ամենամյա խոշորագույն կոնֆերանսը

Facebook ընկերությունը հրաժարվել է իր ամենամյա ամենախոշոր F8 կոնֆերանսից կորոնավիրուսի տարածման պատճառով։ Ընկերությունն ամեն տարի F8 կոնֆերանսի ընթացքում ներկայացնում է իր նորույթները և կարևոր փոփոխությունները ոչ միայն Facebook սոցցանցի վերաբերյալ, այլ նաև Instagram-ի, WhatsApp-ի, Portal «խելացի» էկրանի, վիրտուալ իրականության Oculus սարքի ր այլ պրոդուկտների վերաբերյալ նույնպես։ Կոնֆերանսը նախատեսվում էր անցկացնել մայիսի 5-6-ը։

Ինչպես նշվում է պաշտոնական հայտարարությունում, սա պայմանավորված է գործընկերների, աշխատակիցների և բոլոր նրանց համար, ովքեր օգնում են կազմակերպել F8-ը առողջության պահպանման մտագոգությամբ։ Ընկերությունը տեղին չի համարել կոնֆերանսն անցկացնել առանց միջազգային գործընկերների մասնակցության, այդ պատճառով որոշում է կայացվել ավելի փոքր մասշտաբով համաժողով իրականացնել և հեռարձակել ուղիղի միացմամբ։

Նշենք, էր F8-ը միակ խոշոր իրադարձությունը չէ, որ չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ Բարսելոնայում չեղարկվեց տարվա ամենամեծ էլեկտրոնիկայի ցուցահանդեսներից մեկը՝ Mobile World Congress-ը (MWC)։ Մարտի 16-20-ն էլ Սան Ֆրանցիսկոյում պետք է կայանա խաղային մշակողների GDC 2020 ցուցահանդեսը, սակայն շատ ընկերություններ հրաժարվել են մասնակցել, այդ թվում Sony, Unity, Kojima Productions, Facebook, Electronic Arts և այլ ընկերությունները։


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

WhatsApp-ի 5 գաղտնիք, որ քչերը գիտեն

WhatsApp-ի մեկ գործառույթի պատճառով օգտատերերը կարող են գումար կորցնել

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

WhatsApp-ը կավելացնի տեսազանգի մասնակիցների քանակը

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի