-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Electronic Sports League (ESL) կիբերսպորտային կազմակերպությունը, որ կազմակերպում և անցկացնում է կիբերսպորտային մրցաշարեր, հայտարարել է համագործակցության մասին համար մեկ սոցցանցի՝ Facebook-ի հետ։ Այս տարվանից սկսած Facebook-ը առցանց ցուցադրելու է Counter-Strike: Global Offensive-ի և Dota 2-ի մրցաշարերը։
Այս համագործակցության շնորհիվ Facebook-ը ստացավ ապագա մրցաշարերի բացառիկ իրավունքներ։ Առցանց դիտել միայն հնարավոր կլինի սոցցանցում, բայց նաև առանց գրանցվելու։
Պլանավորվում է նաև, որ ESL-ը ամեն շաբաթ Facebook Watch-ում ցուցադրելու է հինգ րոպեանոց շոուներ Dota 2-ի մասին։
Առաջին մրցաշարը, որը հեռարձակվելու է սոցցանցում, լինելու է Dota 2-ի ESL One Genting 2018-ը, որը կսկսվի հունվարի 23-ին, իսկ CS:GO-ի Pro League Season 7-ը կմեկնարկի ավելի ուշ՝ փետրվարի 13-ին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո