fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Facebook-ը փորձում է վերականգնել իր վարկանիշը

Facebook-ը ցանկանում է վերականգնել իր վարկանիշը և արդեն քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Սոցցանցի օգտատերերը հատուկ ծանուցում են ստանում, որտեղ առաջարկվում է ևս մեկ անգամ ստուգել անվտանգության կարգավորումները և ցանկության դեպքում սահմանափակել տվյալների փոխանցումը Facebook-ի հաշվին կցված այլ հավելվածներին կամ էլ ջնջել դրանք։

Օգտատերերը կարող են հավելյալ անվտանգության համար միացնել երկփուլային նույնականացման ֆունկցիան, անջատել անձնական տվյալների օգտագործումը հավելվածների կողմից։

Մարկ Ցուկերբերգն ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում լսումների ընթացքում հայտնել էր, որ պատրաստվում է նախազգուշացնել Facebook-ի բոլոր օգտատերերին տվյալների անվտանգության հնարավորությունների մասին։ Նա նշել է, որ այժմ կողմնակի հավելվածները կկարողանան ստանալ միայն օգտատերերի անունները, էլ․ հասցեները և լուսանկարները։ Պրոֆիլի այլ ինֆորմացիայի հասանելիության համար ծրագրավորողները պետք է խիստ սահմանափակումներով պայմանագիր կնքնեն։

Facebook-ի ադմինիստրացիան նույնպես որոշ փոփոխություններ է մտցրել Facebook-ում, օրինակ՝ սոցցանցում այլևս հնարավոր չի լինի մարդկանց որոնել հեռախոսահամարի կամ էլ․հասցերի միջոցով։ հավելվածների համար դժվար կլինի հասանելիություն ստանալ ցանկացած ակտիվության, որոնք կարող են վտանգել այլ մարդկանց տվյալները։


Facebook-ը արգելափակումների նոր գործառույթ է ներկայացրել

Facebook-ը կստուգի լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը

Instagram-ը մշակում է օնլայն գնումների հավելված

Facebook-ն ավելի քան 400 հավելված է ջնջել

Facebook-ը թողարկել է օգտատերերի վստահելիությունը ստուգելու նոր գործառույթ

Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը կթուլացնեն նամակագրությունների ծածկագրումը

Մասկից հիասթափված Tesla-ն նոր գործադիր տնօրենի է փնտրում

WhatsApp-ն ավելի անվստահելի է դառնում

Facebook-ի այցելուների թիվը վերջին 2 տարում գրեթե կրկնակի կրճատվել է

Facebook-ը նոր կանոն ունի խոշոր էջերի համար

Facebook Messenger-ում հայտնվել են AR-խաղեր

YouTube-ը իր նոր գործառույթով միացավ Instagram-ին, Snapchat-ին և Facebook-ին

Facebook-ի տեղեկատվական անվտանգության ղեկավարն ընկերությունից կհեռանա

Facebook-ը գումար կաշխատի WhatsApp-ով

Facebook-ը և Instagram-ը նույն գործառույթն են թողարկել (լուսանկարներ)

Կարո՞ղ են Facebook-ի բաժնետերերը Ցուկերբերգին հեռացնել ղեկավարի պաշտոնից