Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Facebook ընկերությունը պլանավորում է ծանուցել օգտատերերին կորոնավիրուսի կեղծ լուրերի մասին, հայտնում է ընկերության կայքը։
«Մենք պլանավորում ենք հաղորդագրություններ ցույց տալ այն մարդկանց News Feed-երում, ովքեր արձագանքել են COVID-19 մասին կեղծ տեղեկատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընկերությունն ուղարկված հաղորդագրություններում մարդկանց կուղղորդի ԱՀԿ կայք, որտեղ տեղադրված է ճշգրիտ տեղեկատվություն համաճարակի մասին և որտեղ նշվում են համաճարակի մասին միֆերը։ Խոսքը գնում է նաև այն կեղծ տեղեկատվության մասին, որն արդեն հեռացված է հարթակից։
Մարտ ամսին ընկերությունը COVID-19 մասին Facebook-ի 40 մլն հրապարակման մասին նախազգուշացում է հրապարակել, ինչից հետո 95 տոկոս դեպքերում օգտատերերը չեն բացել կեղծ կոնտենտով հղումները։
Բացի այդ ընկերությունը նաև հարյուր հազարավոր կեղծ հաղորդագրություններ է հեռացրել հարթակից, որոնք կարող էին ֆիզիկական վնաս հասցնել օգտատերերին, օրինակ՝ սպիտակոցնող միջոցներ խմելուց հետո վերանում է կորոնավիրուսը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո