Հայկական Facehub-ն իրական ժամանակում ձեր միմիկաները փոխանցում է նկարներին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական Facehub-ն իրական ժամանակում ձեր միմիկաները փոխանցում է նկարներին

Հայկական Facehub ստարտափն աշխարհում առաջինն է մշակել հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սովորական սմարթֆոնով դեմքի արտահայտությունները արտապատկերել այլ դեմքերի վրա՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները։ Facehub-ն առաջարկում է  Apple-ի մշակած Face ID համակարգի Animoji-ների և Samsung-ի AR Emoji-ների այլընտրանքը։ Օգտատերերը կարող են ցանկացած iPhone-ով անիմացնել ցանկացած լուսանկար։

Ստարտափն արդեն ներդրում է ստացել SmartGateVC վենչուրային ֆոնդից, Facehub-ի մասին Twitter-ում գրառում է կատարել նաև Ալեքսիս Օհանյանը։

VNews – Business and Tech-ը զրուցել է ստարտափի հիմնադիր Գարիկ Ավետիսյանի հետ գաղափարի, կիրառվող տեխնոլոգիայի և տեսլականի մասին։

Ինչպե՞ս է առաջացել գաղափարը, ի՞նչ պրոդուկտ է ներկայացնում Facehub-ը: Նաև Pixomatic-ի համահիմնադիրն եք, սա Pixomatic-ի նախագի՞ծն է, թե ամբողջապես անկախ  է։

Facehub-ի առաջացման գաղափարը ծնվել է 2017 թվականի սկզբին բայց միայն վերջերս հնարավոր դարձավ ավարտին հասցնել և ներկայանալ շուկային ու օգտատերերին։ Այս պահին արդեն Facehub-ն զարգանում է որպես անկախ նախագիծ։ Facehub-ն առաջին բջջային հավելվածն է, որը կարողանում է սովորական բջջային հեռախոսի կամերայով մարդու դեմքի միմիկաները արտապատկերել այլ դեմքերի վրա օգտագործելով մեքենայական ուսուցման մեր մշակած մոդելները և բջջային հեռախոսների սահմանափակ հզորությունները։ Facehub-ն աշխատում է iPhone 7 և բարձր մոդելների վրա միայն։

Ի՞նչ խնդիրներ է լուծում Facehub-ը և ի՞նչ տեխնոլոգիաներ եք օգտագործում։

Facehub-ի հիմնական նպատակը դրական էմոցիաներ և ժպիտներ պարգևելն է մարդկանց։ Օգտագործման սցենարները գրեթե անսահման են։ Պատկերացրեք դուք Ձեր սիրած հանրահայտ մարդու դեմքով շփվում եք Ձեր ընկերների հետ, շնորհավորում եք Ձեր հարազատների տարեդարձները և այլն։ Թեև հետագա մեր զարգացման ստրատեգիայում մենք տեսնում ենք մեր տեխնոլոգիան մոնետիզացնելու բազմաթիվ այլ սցենարներ B2B ոլորտում, այս պահին մեր հիմնական թիրախը և խնդիրը, սովորական մարդկանց ժպիտներն են։

Ո՞րն է Facehub-ի թիրախային լսարանը։ Նաև որ հարթակների համար է այն մշակված։

Facehub-ի հիմնական թիրախային լսարանը մինչև 35 տարեկան այսպես ասած միլենիալներն են, բայց իրականում չկա ընդգծված լսարան։ Մեր կարծիքով՝ մեր հավելվածից կօգտվեն բոլորը։ Հավելվածն այս պահին հասանելի է միայն iOS համակարգի համար, Android տարբերակը կարծում ենք հասանելի կլինի տարվա վերջին։

Պատմեք թիմի մասին, քանի՞ հոգով եք աշխատում ստարտափի վրա, ովքե՞ր են Ձեր թիմում։

Facehub-ը հիմնադրել ենք երեք ընկերներով, ինչպես և Pixomatic-ը, այս պահին արդեն Facehub-ի նախագծի մեջ ներառված է 7 հոգի, թիմի անդամներից կուզենայի հատկապես առանձնացնել Ժորա Գևորգյանին՝ մեր մեքենայական ուսուցման պատասխանատուին, որը շատ մեծ ավանդ ունի Facehub-ի ստեղծման գործում։

Արդեն ներդրում եք ստացել SmartgateVC-ից, ի՞նչ ուղղությամբ եք պլանավորում ծախսել այն։

SmartgateVC-ի հետ միասին որոշել ենք աշխատել ոչ միայն ֆինանսական կոմպոնենտի պատճառով, այլ SmartgateVC-ի թիմի անդամների փորձի, գիտելիքների, տեսլականի և նրանց մարդկային որակների համար։ Մենք ավելի շատ կարևորել ենք սմարթ փողը քան ուղղակի ֆինանսական միջոցները։ Կարծում եմ, որ Հայաստանում SmartgateVC-ից ավելի լավ ներդրումային ֆոնդ չկա, հաշվի առնելով իմ՝ վերը թվարկած դրույթները։

Ինչի՞ վրա եք հիմա կենտրոնացած աշխատում։ Ո՞րն է զարգացման ձեր տեսլականը, ի՞նչ կարող ենք տեսնել առաջիկայում։ Այլ ծրագրերի, աքսելերատորների կամ դրամաշնորհային մրցույթների մասնակցելու ծրագրեր կա՞ն: 

Այս պահին աշխատում ենք մի քանի տեխնիկական բարելավումների վրա, միայն դրանից հետո, և օգտատերերի կրիտիկական զանգված հավաքելուց հետո նոր կսկսենք զբաղվել fundraising-ով։ Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ հայտնվեցինք producthunt.com կայքում, որը նոր պրոդուկտների քվեարկման կայք է և հավաքեցինք 1000 ձայնից ավել, որը շատ բարձր ցուցանիշ է, ստացանք բազմաթիվ դրական արձագանքներ։ ProductHunt-ի թոփ հանթեր Քրիս Մեսինան (Chris Messina) էր Facehub-ը ProductHunt-ում տեղակայել։ Մեր մասին Twitter-ում գրառում արեց Ալեքսիս Օհանյանը։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Կորոնավիրուսի պատճառով նոր iPhone-ները խնդիրներ են առաջացնում

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Apple-ը փոխարինող է գտել Touch ID-ին և Face ID-ին

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում