FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն - VNews

FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

1537260691 8872619 - FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ FAST-ն ու ՊՆ-ն մտադիր են կրթական ծրագրերի միջոցով ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծել: Այդ մասին ասվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հանդիպմանը, որը տեղի է ունեցել FAST գլխավոր գրասենյակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման և զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարևորությունը:

1537260691 8911352 - FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

«Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաև նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը», – իր հերթին նշել է Արմեն Օրուջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology-FAST) կոչված է դառնա Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, ռոբոտիկայի, առաջատար ինժեներային ու արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական Ճեղքման հիմքը: Հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին: Հիմնադիրն է հայտնի ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:


FAST-ի ADVANCE STEM դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

10m նախաձեռնության կայքի և հավելվածի ստեղծման մրցույթ է հայտարարվել

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

GIF 2019. Վերափոխելով բանականությունը (տեսանյութ)

ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

18 ստարտափ ներկայացել է FAST-ի բիզնես հրեշտակ ներդրողներին

Աշխարհի ամենահարուստ հայերը․ թոփ 10

«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը

Dasaran.am-ը կօգնի ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ

FAST-ը Երևանում գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի

«ՆերՈւԺ» ծրագրի հաղթող սփյուռքահայերը կստանան մինչև 15 մլն․ դրամ

Մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար