FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդը» ընդունում է անդամակցության դիմումներ - VNews

FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդը» ընդունում է անդամակցության դիմումներ

NextGen 1 - FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդը» ընդունում է անդամակցության դիմումներ

Մեկնարկել է FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդին» (NextGen Council) անդամակցության դիմումների նոր
փուլը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)-ը հրավիրում է երիտասարդ գիտնականներին, տեխնոլոգիաների գծով մասնագետներին ու ձեռնարկատերերին միանալու «Հաջորդ սերնդի խորհրդին»:

«Հաջորդ սերնդի խորհուրդը» միավորում է համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող տաղանդավոր երիտասարդներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Խորհրդին անդամակցելու համար կարող են դիմել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի 18-ից 40 տարեկան գիտնականները, տեխնոլոգիաների գծով մասնագետներն ու ձեռնարկատերերը, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ գիտատեխնիկական ոլորտի զարգացման գործում:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018թ.-ի մայիսի 18-ն է։ Հաջողակ թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Մանրամասներին տեղեկանալ և դիմում ներկայացնել հնարավոր է այստեղ:


FAST-ի ADVANCE STEM դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

GIF 2019. Վերափոխելով բանականությունը (տեսանյութ)

ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում

18 ստարտափ ներկայացել է FAST-ի բիզնես հրեշտակ ներդրողներին

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը

FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

FAST-ը Երևանում գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի

«ՆերՈւԺ» ծրագրի հաղթող սփյուռքահայերը կստանան մինչև 15 մլն․ դրամ