fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ferrari-ն նոր մոդել է ներկայացրել

Իտալական բրենդը մոր մոդել է ներկայացրել, որը կփոխարինի California T-ին:

Նոր Ferrari Portofino-ի դեբյուտը կլինի այս աշնանը Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Ընկերությունը մի քանի բան է պատմել նոր մեքենայի մասին:

Մեքենայի սրտում տեղակայված է 3,8 լիտրանոց և 600 ձիաուժ հզորությամբ V8 տուրբինացված շարժիչ։ Մաքսիմալ արագությունը 320 կմ/ժ է: Իսկ 100կմ/ժ արագության մեքենան հասնում է 3,5 վայրկյանում: Հայտնում են, որ մեքենան ստացել է նոր, ավելի թեթև թափք և մի շարք էլեկտրոնային համակարգեր:

Սրահում տեղակայված է 10,2 դյույմ էկրանով մուլտիմեդիոն համակարգ և նստատեղերը կարգավորելու 18 պարամետր:

Սպորտքարի գինը դեռևս հայտնի չէ:

 

 

  • 6