FIFA-ն կրկին ենթարկվել է կիբեռ հարձակման - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

FIFA-ն կրկին ենթարկվել է կիբեռ հարձակման

fifa - FIFA-ն կրկին ենթարկվել է կիբեռ հարձակման

FIFA-ի համակարգիչներն այս տարվա մարտին ենթարկվել են կիբեռ հարձակման արդեն 2-րդ անգամ: Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը։ Նշենք, որ FIFA-ն հարձակման էր ենթարկվել նաև 2016-ին, երբ ռուսական Fancy Bears հաքերային խումբը հրապարակել էր դոպինգ օգտագործած ֆուտբոլիստների ցանկը:

FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքով, իրենք կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները կիբեռ հարձակումներին ադեկվատ արձագանքելու համար:

«Մարտ ամսի հարձակումից հետո FIFA-ն իրականացրել է ՏՏ անվտանգությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ իր աշխատակիցներին պաշտպանելու համար: Կիբեռ հարձակումները շարունակական խնդիրներ են, որոնց աշխարհի բազմաթիվ կազմակերպությունների հետ միասին բախվում է նաև FIFA-ն»,- նշել են FIFA-ում։