Firefox-ի ստեղծողները խնդրել են օգտատերերին ընտրել նոր լոգո - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Firefox-ի ստեղծողները խնդրել են օգտատերերին ընտրել նոր լոգո

Mozilla-ն դիմել է Firefox-ի օգտատերերին գնահատել ռեդիզայնը և օգնել ընտրել նոր լոգո։ Ընկերությունը ցուցադրել է ոչ թե մեկ կամ երկու տարբերակ, այլև տարբերանշանների մի ամբողջ համակարգ՝ նախատեսված համակարգիչների, մոբայլ սարքերի ու VR-բրաուզերների համար, այդ թվում առանձին հավելվածների ու ծառայությունների համար նույնպես։

«Որպես տարբերանշան՝ բոցավառվող պոչով աղվեսը բավականաչափ դիզայներական գործիքներ չի տալիս ընկերության պրոդուկտների էությունն արտաայտելու համար»,-նշել են ծրագրավորողները։ Mozilla-ի բրենդի պատասխանատուները ներկայացրել են լոգոների երկու համակարգ։