Ներկայացվել է աշխարհում առաջին ծալվող էկրանով սմարթֆոնը (լուսանկար) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ներկայացվել է աշխարհում առաջին ծալվող էկրանով սմարթֆոնը (լուսանկար)

Չինական  Rouyu Technology  ընկերությունը  ներկայացրել է աշխարհում առաջին ծալվող էկրանով սմարթֆոնը, որը ունի ճկվող  FlexiPai էկրան:

Նոր սմարթֆոնը նաև առաջինն է աշխարհում, որը ստացել է դեռևս պաշտոնապես չներկայացված  Snapdragon 8150 պրոցեսորը:

Հենց FlexiPai  անունը ստացած սմարթֆոնը ունի 7,8 դյույմ անկյունագծով էկրան, կրկնակի 16+20 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ: Սմարթֆոնը առաջարկվում է երեք հավանական տարբերակներով՝ 6+ 128 ԳԲ, 8+ 256 ԳԲ, 8+ 512 ԳԲ հիշողությամբ: Սմարթֆոնի մեջ օգտագործվում է արագ լիցքավորման  Ro-Charge համակարգը: Այն թույլ է տալիս մեկ ժամում լիցքավորել մարտկոցի 80 տոկոսը: Սմարթֆոնի գինը ըստ տարբերակների սկսվում է 1434 դոլարից: Սմարթֆոնի վաճառքը կսկսի վաղը Չինաստանում:

  • 3