fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Չինաստանում ցույց են տվել առաջին անջրասույզ նոութբուքը (լուսանկարներ)

Չինաստանում ընթացող ChinaJoy կոնֆերանսի ժամանակ Raytheon  ընկերությունը ցուցադրել է առաջին անջրասույզ խաղային նոութբուքը:

Ընկերության ներկայացուցիչը ներկաներին ցուցադրել է Raytheon Uncia մոդելի խաղային նոութբուքը, որի ջրից և փոշուց պաշտպանվածության աստիճանը կազմում է  IP68:  Սովորաբար նման աստիճան ունեցող նութբուքերը կամ ընդհանրապես տեխնիկան նախատեսված է ռազմական գործողությունների ժամանակ օգտագործելու համար և արտադրվում է հատուկ ընկերությունների կողմից: Raytheon-ը հենց այդպիսի ընկերություն է, որը զբաղվում է ռազմական տեխնոլոգիայի արտադրությամբ:

Ցուցադրման ժամանակ մասնագետը նոութբուքը տեղադրել է ջրով լի ապակե արկղի մեջ, որից հետո այն շարունակել է աշխատել: Raytheon Uncia-ն ստացել է  Intel Core I7 սերնդի պրոցեսոր, էկրանը կարող է պտտվել 360 աստիճանի տակ: Առայժմ նոութբուքի՝ խանութներում հայտնվելու ժամկետը հայտնի չէ:

  • 5