-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը գնահատվել է 160 մլրդ դոլար: Նախորդ տարի նա ուներ 81.7 մլրդ դոլար:
Հայտնի է, որ նախորդ տարի ցանկը գլխավորում էր Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունն այժմ գնահատվել է 97 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ, նրա կարողությունն ավելացել է 8 մլրդ դոլարով:
Ամենահարուստների ցանկի առաջատար եռյակը եզրափակում է Berkshire Hathaway կոնգլոմերատի ղեկավար Ուորեն Բաֆեթը՝ 88.3 մլրդ դոլարով: Բաֆեթի կարողությունը նույնպես ավելացել է նախորդ տարվա (78 մլրդ դոլար) համեմատ:
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (71 մլրդ դոլար) և Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը (58.4 մլրդ դոլար):
Լավագույն տասնյակում են հայտնվել Լարի Փեյջը (53.8 մլրդ դոլար), Չարլզ և Դևիդ Կոխ եղբայրները (53.5-ական մլրդ դոլար), Սերգեյ Բրինը (52.4 մլրդ դոլար) ու Մայքլ Բլումբերգը (51.8 մլրդ դոլար):
Նշենք, որ ցանկում է ներառվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը 11 կետով զիջել է իր դիրքն ու հայտնվել 259-րդ հորիզոնականում: Նա ունի 3.1 մլրդ դոլար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո