-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխահի ամենահարուստ 20 մարդկանց վարկանիշը: Առաջատար դիրքում շարունակում է մնալ Amazon-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը գնահատվել է $113 միլիարդ:
Երկրորդ հորիզոնականում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ $98 միլիարդ կարողությամբ: Նրան հաջորդում է LVMH նորաձևության տան ղեկավար Բերնար Առնոն և իր ընտանիքը: Նրանց կարողությունը գնահատվել է $76 միլիարդ:
Չորրորդ տեղում Ուորեն Բաֆեթն է՝ Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավարը, իր $67,5 միլիարդով: Ամենահարուստների հնգյակը եզրափակում է Oracle տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը՝ $59 միլիարդ կարողությամբ:
2020թ. վարկանիշի քսանյակի կարողությունները միասին վերցված կազմում է $1,14 տրիլիոն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո