fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Forest Guard-ը Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի մրցույթի եզրափակչում է. Սվետլանա Ջաղացպանյան

Հայկական Forest Guard ստարտափն ընդգրկվել է Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի եզրափակիչ անցած ընկերությունների շարքում։ Forest Guard-ը խելացի Իրերի ինտերնետի (IoT) սենսորային համակարգ է, որը հայտնաբերում է անօրինական անտառահատումները, անտառային հրդեհները, անօրինական գործողությունները և այլն: Ապրիլի 16-ին Forest Guard-ը կներկայանա միջազգային հարթակում, ստարտափի տնօրեն  Սվետլանա Ջաղացպանյանը VNews – Business and Tech-ին պատմել է Forest Guard-ի ստեղծման, մրցակիցների հանդեպ առավելությունների և իհարկե GIST Tech-I-ին մասնակցության մասին․

«Forest Guard-ը խելացի սենսորների համակարգի մասնավոր դեպք է, որը կարող է շատ-շատ խնդիրներ լուծել։ Այն հիմնաված է ձայնի, օբյեկտների ճանաչման վրա։ Այսինքն՝ կարող է կիրառել ոչ միայն անտառներում, այլև խելացի տան համակարգերում, մեքենայի մեջ և այլն։ Ունիվերսալ լուծում է, բայց այս պահին կենտրոնացել ենք մասնավոր դեպքի վրա՝ անտառների վրա։ Մեկ տարի առաջ պատվեր ստացանք ՀՀ բնապահպանության նախարարությունից, որ լուծենք Դիլիջանի ազգային պարկում անտառահատումների խնդիրը։ Որոշեցինք ոչ միայն ապօրինի ծառահատումների խնդիրը լուծել, այլև հրդեհներինը»։

Սենսորային համակարգով գտնում են ապօրինի ծառահատման տեղը, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը։ Նույն ճշտությամբ ֆիքսում են կոորդինատները քարտեզի վրա և ուղարկում համապատասխան մարմիններին, 3-4 վայրկյանների ընթացքում տարբերակում է սղոցի ձայնը։ Ամենադժվար ռելիեֆի 1 քառ․ կմ տարածքը ծածկելու համար իրենց հարկավոր է 25 հատ սենսոր, որը Սվետլանայի խոսքով, իրականում շատ փոքր թիվ է՝ համեմատած մրցակիցների հետ․

«Յուրաքանչյուր սենսորը ունի 100մ շառավղով տեսանելիություն, եթե կարիք կա կարող է հավաքել դատան։ Առավելությունը մրցակիցների հանդեպ այն է, որ ձայնի ճանաչումը կատարվում է հենց տեղում։ Այդպիսով էլ ազդանշանը հենց տեղում է ուղարկվում։ Մրցակիցների պարագայում ձայնային ֆայլը ուղարկվում է սերվեր, որտեղ էլ վերլուծություն է արվում, ինչի համար նվազագույնը 5 րոպե է պետք։ Մյուս առավելությունն էլ այն է, որ մեր համակարգը շատ էներգախնայող է, մեզ հարկավոր է 6-7 տարի ցանկացած սարքի սենսորի մարտկոցը փոխելու համար»։

Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի (GIST Tech-I)-ի մրցույթին դիմել է ընկերների հորդորով, եզրափակիչ անցնելու համար անհրաժեշտ էր քվեարկությամբ հավաքել տասը հազարից ավելի ձայներ, սակայն դժվարությունները հաղթահարել են թիմակիցների հետ միասին և արդյունքում ընդգրկվել եզրափակչում։

Հաղթող թիմը $35 000 մրցանակի կարժանանա։ Բացի այդ, թիմերի համար հասանելի կդառնան 500 մենթորներից բաղկացած մենթորային պորտալը։ Թիմերը հնարավորություն են ստանում շփվել աշխարհի խոշոր և հաջողակ ձեռնարկատերերի ու ներդրողների հետ։ Եվրոպայի ամենաազդեցիկ STEM մրցույթներից մեկն է, այն անց է կացվելու GEC 2019 համաժողովի ընթացքում, ինչը, ըստ Սվետլանայի, կրկնակի հնարավորություն է իրենց ստարտափի համար՝ լավագույն ձևով դրսևորվելու համար․

«Այս տարի որոշեցի ռիսկի դիմել և հայտ ներկայացրեցի, անցա կիսաեզրափակիչ։ Ողջ ամսվա ընթացքում ներկայացրել ենք մեր պրոյեկտը մեր ընկերներին, ծանոթներին, հորդորել ենք քվեարկել մեր օգտին։ Բավական դժվար էր առաջ տանել մեր պրոյեկտը և մեծ լսարանի ներկայացնել, քանի որ ժամանակային խնդիր ունեի, նույն ծրագրի պիլոտայինն իրականացնելու համար դրամաշնորհ էի շահել և պիլոտայինի պատրաստությունները, դրամաշնորհի փաստաթղթաբանությունը, իմ աշխատանքը տանում էին իմ ամբողջ ժամանակը։ Բայց ինչպես ցույց տվեց GIST Tech-I-ի եզրափակիչ անցնելու փաստը, դա ինձ մոտ հաջողվեց՝ ի շնորհիվ իմ ընկերության աջակցության։ Մեր գործում լավ թիմը ամենակարևորն է, մենակ չես կարող առաջ գնալ։ Հայ-Թեք Գեթվեյ Վանաձորի և Երևանի մասնաճյուղերի մեր կոլեգաները արեցին նույնիսկ անհնարինը՝ Forest Guard-ը ապրիլի 16-ին Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրես (GEC) ուղարկելու համար»,-նշեց Սվետլանան։

Այժմ Forest Guard-ի թիմում ընդհանուր 6 հոգով են, ունեն software և միկրոէլեկտրոնիկայի ինժեներներ։ ներկայումս ստարտափը STEP դրամաշնորհային ծրագրով պիլոտային ծրագիր է իրականացնում Լոռի հանգստյան տանը հարակից անտառային տարածքում։ Պիլոտայինի իրագործումը մեծ ինքնավստահություն է տվել թիմին։ Սվետայի խոսքով՝ որոշ խնդիրների առջև են կանգնել, որոնք հերթով լուծելով առաջ են գնում։ Եվ 3 ամիս անց, պիլոտայինի ավաարտից հետո, կունենան պատրաստի, բագերից զուրկ, փորձարկված համակարգ, որն արդեն ունի իր ապագա գնորդները Հայաստանից։


Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Դավիթ Յանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մեկը. Forbes

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)

Founder Institute Yerevan․ նոր ծրագրեր ու հնարավորություններ (տեսանյութ)

Նորաստեղծ ՏՏ ընկերությունների հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարաձգվեց

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա