fbpx

Fortnite խաղը գրանցել է 8,3 մլն ռեկորդային ցուցանիշ

Fortnite վիդեոխաղը միաժամանակ խաղացել է 8,3 մլն մարդ։ Դեռևս փետրվար ամսին այս ցուցանիշն ընդամենը 3,2 մլն էր։ Կորեայում խաղի թողարկումից հետո գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ, այս մասին հաղորդել է Epic Games Korea-ի ներկայացուցիչը։

Fortnite-ը խաղ է արքայական մարտերի ժանրում։ Հասկանալու համար այդ ցուցանիշը պետք է նշել, որ Steam-ում  խաղացողների ընդհանուր քանակը 5 մլն-ի սահմանին է, իսկ հավելվածից միաժամանակ օտվելու առավելագույն քանակը հասել է մինչև 16 մլն-ի։

Առանձին խաղերով Fortnite-ի ցուցանիշների հետ կարող են մրցել Crossfire-ը (8 մլն) և League of Legends-ը (7,5) մլն ակտիվ խաղացողներով։ PUBG-ի ցուցանիշը 3,2 մլն խաղացող է։