fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Freedom․ Հայտնի է, թե ինչ տեսք կունենա Ռոբերտո Կավալլիի նոր շքեղ զբոսանավը

Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեսք կունենա 27 մետրանոց Freedom անվանմամբ զբոսանավը, որը կառուցվում է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլիի պատվերով։ Այս մասին հայտնում է luxurylaunches.com-ը։

Cerri Cantieri Navali նավաշինական ընկերության կողմից կառուցվող նավի արտաքին տեսքի մշակմանը մասնակցել է նաև ինքը՝ Ռոբերտո Կավալլին։ Հենց այս համագործակցության շնորհիվ էլ զբոսանավը խոստանում է լինել այնքան նորաոճ և շքեղ, որքան նրա ապագա տիրոջ ստեղծած հագուստն է։

Նավը վերջնականապես պատրաստ կլինի և կհանձնվի տիրոջը 2018թ․ ամռանը։ Վերջինիս առավելագույն արագությունը կկազմի 74 կմ/ժ, այլ տեխնիկական բնութագրիչներ առայժմ հայտնի չեն։

Աշխարհահռչակ իտալացու առանձնասենյակը կգտնվի կամրջակի հետևում և թափանցիկ առաստաղի շնորհիվ առավելագույնս կլուսավորվի բնական լույսով։ Մնացած 2 հյուրասենյակները տեղադրված կլինեն ավելի ներքև։ Դե իսկ տախտակամածի բաց տարածքում, հավանաբար, իրենց երեկոները կանցկացնեն հայտնի դիզայներն ու իր բարձրաշխարհիկ հյուրերը։