Samsung-ը փաստացի հրաժարվում է Galaxy Fold-ից - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Samsung-ը փաստացի հրաժարվում է Galaxy Fold-ից

Samsung ընկերությունը կարծես թե հրաժարվում է իր ճկվող էկրանով սմարթֆոնից:

Ինչպես նախկինում արդեն հայտնել էինէ ընկերությունը անժամանակ հետաձգել էր Samsung Galaxy Fold սմարթֆոնի թողարկումը: Դա նախատեսված էր ապրիլի 26-ին: Ըստ նախնական տեղեկության՝ ճկվող էկրանը չի արդարացրել փորձարկողների սպասումները, շուտ կոտրվել է, շարքից դուրս եկել:

Այսօր արդեն սմարթֆոնը ձեռք բերող այն օգտատերերը, որոնք տվել էին նախնական պատվերներ, ընկերությունից նամակ են ստացել: Նամակում ասվում է, որ եթե մինչև մայիսի 31-ը մարդիկ չստանան իրենց հեռախոսները, ապա պատվերը չեղյալ կհամարվի:

Տեղեկացվում է, որ սմարթֆոնը չի թողարկվի մինչև 2019 թվականի երկրորդ կեսը: