fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գաղափարից նորարարություն: Քրաուդֆանդինգի միջոցով գերֆինանսավորում ստացած ստարտափերը

KikStarter և Indiegogo հանրահայտ կայքերի նպատակն է ներգրավել մարդկանց և քրաուդֆանդինգ համակարգով աջակցել անկախ նախաձեռնություններին։ Շատ դեպքերում նախաձեռնությունները գերազանցում են նախատեսված գումարը։

Վիվառո Նյուզը առանձնացրել է ամենահետաքրիր նախաձեռնությունները, որոնք գերազանցել են հեղինակների սպասելիքները և դեռևս շարունակում են ֆինանսավորվել։

Volterman

Աշխարհի «ամենախելացի» դրամապանակը՝ Volterman-ը, ստեղծվել է Հայաստանում։ Նույնանուն ստարտափի հիմնադիր Ազատ Թովմասյան սմարթ պրոդուկտի ստեղծման որոշումը կայացրել է մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո։ Հայկական սմարթ դրամապանակն արդեն հավաքագրել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։ Volterman-ի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Հարկավոր էր – $45,000

Կուտակվել է – $1,090,000

Գերազանցել է  – 2292%

Personal Robot

Robotbase-ի կողմից ստեղծված Personal Robot-ին հարկավոր էր տարի, որպեսզի մոտ 3 անգամ ավելի գումար հավաքեր, քան անհրաժեշտ էր։ Այս ռոբոտը բազմաֆունկցիոնալ է։ Բացի սովորական զարթուցիչից և այլ ֆունկցիաներից, որոնք ունեն գրեթե բոլոր սմարթֆոնները, այն ունի տեսողական սկաների ֆունկցիա․ նա կարող է ճանաչել դեմքեր, միմիկաներ և էմոցիաներ նաև կարող է հեռակա կառավարել սարքերը, որոնք միացված են WiFi-ին։

Հարկավոր էր – $50,000

Կուտակվել է – $160,000

Գերազանցել է  – 320%

Cubiio

Portable * Affordable = Maker + Baker + Designer + Handcrafter

Cubiio-ն փոքր լազերային փորագրիչ է՝ ստեղծված Muherz թիմի կողմից: Այն պարզ է, կոմպակտ և հեշտ օգտագործվող։ Սրանով կարելի է պարզ թղթից ստեղծել զարդարանք։ Միակ սահմանափակումը ձեր երևակայությունն է։

Հարկավոր էր – $25,000

Կուտակվել է – $1,020,000

Գերազանցել է  – 4070%

4. ZING

Zing-ը գեղեցիկ, հարմար, դյուրին և խելացի գիշերային լամպ է։ Այն ստեղծվել է Zing թիմի կողմից: Այլ ամպերից այն տարբերվում է  իր 4 մլն գույներով։ Այն կարելի է կարգավորել և հարմարեցնել ինչպես սարքի միջոցով, այնպես էլ հեռախոսից՝  Bluetooth-ի կամ Wi-Fi-ի միջոցով։ Այն նաև ունի սենսորներ և գիշերվա ընթացքում լուսավորում է, երբ մարդ է անցնում սենսորի կողքով։

Հարկավոր էր – $52,000

Կուտակվել է – $180,000

Գերազանցել է  – 345%

1 2