fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

GCON 2020․ խաղերի ստեղծմանը նվիրված առաջին համաժողովը Հայաստանում

Հունվարի 25-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի խաղերի ստեղծմանը նվիրված GCON 2020 համաժողովը։ Չնայած, որ աշխարհում նման միջոցառումները սովորական են և արդեն գոյություն ունեն 30 տարուց ավելի, Հայաստանում սա աննախադեպ միջոցառում է։ 

GCON 2020-ի նպատակն է մեկ հարկի տակ միավորել հայ խաղաստեղծների ամբողջ համայնքը, հանդիսանալ շփման, համագործակցության ու գիտելիքի փոխանակման նոր և արդյունավետ հարթակ։ 

Համաժողովի համակազմակերպիչներն են Noor Games-ը և ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): 

GCON-ի ընթացքում կազմակերպվելու են ելույթներ և պանելային քննարկումներ հայ խաղաստեղծների մասնակցությամբ։

Խաղերի ստեղծման մասնագետները, ովքեր ցանկանում են ելույթով հանդես գալ GCON 2020-ի ընթացքում, պիտք է լրացնեն հայտը՝ այստեղ  և ստանան հաստատում կազմակերպիչների կողմից։ 

«Համաժողով կազմակերպելու միտքը ծագել է խաղաստեղծների համայնքի հետ քննարկումների արդյունքում։ 2019թ.-ին Հայ խաղաստեղծների ասոցիացիայի (AGDA)  շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ենք կազմակերպել։ Քննարկումների ընթացքում բազմիցս բարձրացվել է նման հարց, զգացվել է նման հարթակի կարիք։ Եվ որոշեցինք, որ Հայաստանում խաղերի ստեղծմանը նվիրված ամենամեծ միջոցառումից՝ Global Game Jam Armenia 2020-ից, մոտ մեկ շաբաթ առաջ շատ հարմար կլինի կազմակերպել կոնֆերանս, որը ևս մեկ առիթ կհանդիսանա հանդիպման և գիտելիքների փոխանակման համար։ Մյուս կողմից, դա կնպաստի Global Game Jam Armenia խաղերի ստեղծման ամենամյա հաքաթոնին, մասնավորապես, կբարձրացնի մասնակիցների ինքնավստահությունը և ստեղծվելիք խաղերի որակը»նշել է Noor Games-ի հիմնադիր, GCON-ի և GGJ-ի համակազմակերպիչ Նարեկ Աղեկյանը։

Համաժողովին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալ կարող եք այստեղ։