Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Դեկտեմբերի 15-16-ին Ինժեներական քաղաքում անցկացվեց «Գիքերն ընդդեմ սեռով պայմանավորված բռնության» հաքաթոն` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), Համաշխարհային բանկի խմբի և Սեռական բռնության հետազոտական նախաձեռնության (ՍԲՀՆ) աջակցությամբ:

Հեքըթոնին մասնակցեցին տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ և ՍՊԲ փորձագետներ, որոնք միասին 24 ժամում աշխատեցին ՍՊԲ հաղթահարման նպատակով մոբայլ հավելվածներ ստեղծելու ուղղությամբ։

Լավագույն լուծումներ առաջարկողները ստացան դրամական պարգևներ 1,000,000 դրամի չափով:

Այսպիսով, լավագույն եռյակում են ընդգրկվել Support.am, Iterate և Aratta թիմերը։ Triple E և Ռայա + Անի թիմերը  պայմանական մրցանակ ստացան, դեռ բովանդակային առումով պետք է զարգացնեն և աշխատեն իրենց գաղափարի վրա, կատարելագործեն դրանք, մշակեն նախնական պրոդուկտներ։ Նշենք, որ հավելվածները մշակվել են հետևյալ թեմաներով՝ Կանանց դեմ բռնություն, Երեխաների դեմ բռնություն, Վիրտուալ սեռական ոտնրձգություն, Գենդերային բռնության վերլուծություն, Սեռական կրթություն։

«Գիքերն ընդդեմ սեռով պայմանավորված բռնության» հաքաթոնը հաջորդում է ՍՊԲ թեմայով կայացած հանդիպում-քննարկմանը, որն օգնեց սահմանել ՍՊԲ-ն առնչվող կոնկրետ ուղղությունները և այն հիմնական մարտահրավերները, որոնց շուրջ էլ աշխատեցին մրցույթի մասնակիցները։

Հաքաթոնի հանդիսանում է «16 Օր Ընդդեմ Սեռական Բռնության» գլոբալ արշավի (նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը) ըմթացքում իրականացված գործունեությանը հաջորդող քայլ, որի նպատակն է բարձրացնել կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ստեղծել հարթակ՝ ներքին և արտաքին տիրույթներում երկխոսության ծավալման և ռազմավարությունների փոխանակման համար։

  • 12

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Teenz․ ամառային ծրագիր 12-18 տարեկան պատանիների համար