fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Get Even խաղի թողարկումը հետաձգվել է մանչեսթերյան ահաբեկչության պատճառով

Խաղային ոլորտի ճապոնական առաջատարներից մեկը՝ Bandai Namco ընկերությունը հետաձգել է իր նոր Get Even խաղի թողարկումը մանչեսթերյան ահաբեկչության պատճառով։

Ըստ նախատեսվածի՝ խաղը պետք է թողարկվեր մայիսի 25-ին PC, Xbox One և PS4 պլատֆորմաների համար։ Ընկերությունը թվիթերի իր էջում հայտնել է, որ խաղի թողարկումը կլինի հունիսի 23-ին։

Ըստ խաղի սյուժեի՝ գլխավոր հերոսը պետք է փրկի աղջկան, ում ամրացված է ռումբը։ Թողարկողներին անհանգստացրել է այն հանգամանքը, որ խաղի իրադարձությունները կարող են շատ նման երևալ այդ ահաբեկչությանը։