Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հոկտեմբերի 16-18-ը Երևանում կայացավ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Վերափոխելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence)` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամենամյա առանցքային միջոցառումը։
GIF19-ը բացառիկ հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:
Աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ կիսվեցին տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներով, քննարկեցին արհեստական բանականության (ԱԲ) դրսևորումները և դրա ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա:
Արդեն երկրորդ տարին անցկացվող Գլոբալ Ինովացիոն ֆորումը իր շուրջ է համախմբել է 700-ից ավելի մասնակիցներ։ Թիրախային թեման Արհեստական բանականությունն էր։ Այս հեղինակավոր միջոցառման գործընկեր և հովանավոր է դարձել նաև SoftConstruct ընկերությունը, որի Տվյալների գիտության բաժնի ղեկավար Դմիտրո Ֆեդյուկովը հանդես եկավ ելույթով՝ «Համակարգչային տեսողություն, ամենը ՝ մարդկային վարքը կանխատեսելու համար» թեմայով։
VNews.am – Business & Tech-ն ամփոփել է եռօրյա համաժողովի կարևոր և հետաքրքիր դրվագները։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո