Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Globbing-ի հավելվածը App Store-ում և Google Play-ում ընդգրկվել է թոփ անվճար հավելվածների շարքում

globbing - Globbing-ի հավելվածը App Store-ում և Google Play-ում ընդգրկվել է թոփ անվճար հավելվածների շարքում

Globbing-ի հավելվածը App Store-ում և Google Play-ում ընդգրկվել է թոփ անվճար հավելվածների շարքում։ Ընկերությունը վերջերս թարմացրել է հավելվածը՝ հագեցնելով այն նոր գործառույթներով ու հնարավորություններով։

Vivaro News – Business & Tech-ին ընկերությունից հայտնեցին, որ նոր թարմացված տարբերակն արդեն հասանելի է և 2 օրվա ընթացքում արդեն ունի ընդհանուր թվով 25,000-ից ավել ներբեռնում․

«Սա նախորդ տարբերակի բարելավված, էլ ավելի ֆունկցիոնալ տարբերակն է, իսկ մոտ ապագայում նախատեսվում ենք նոր, բոլոր կարծրատիպերը կոտրող թարմացումներ, որոնք հեղափոխական կլինեն և էլ ավելի կպարզեցնեն հավելվածի օգտագործումն ու դրա միջոցով գնումներ կատարելը»։

Թարմացված հավելվածում հասանելի են դարձել 5 հասցեները։ Ավելացել են գրանցվելու, ստացող ընտրելու և ավելացնելու, ծանրոց մուտքագրելու, ստացման վայր ընտրելու հնարավորությունները, ինչպես նաև մեկ բարկոդ «Հայաստանում է» կարգավիճակում գտնվող բոլոր հասանելի ծանրոցների համար։ Բարկոդի միջոցով հնարավոր է ծանրոցը մինչև 20 վայրկյանում ստանալ՝ ռոբոտացված տերմինալների միջոցով։ Հերթագոյացությունների խնդիրը լուծելու նպատակով՝ ընկերությունն իր սպասարկման կենտրոններում ռոբոտ տերմինալները ներդրել է 2017-ի ամռանը։ Բացի նշված գործառույթներից, հավելվածում կարելի է գտնել նաև ամբողջական կարգավորումները։

Նշենք, որ Globbing-ը միջազգային գնումների հարթակ է, որն իր մի շարք ծառայությունների ու գործիքների շնորհիվ հնարավոր է դարձնում գնումներ կատարել արտասահմանյան խանութներում և ստանալ դրանք Հայաստանում: Հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերի համար։

29982909 1819567198082010 7493328092153670221 o 1 - Globbing-ի հավելվածը App Store-ում և Google Play-ում ընդգրկվել է թոփ անվճար հավելվածների շարքում


App Store-ից հեռացրել են նկարներ թաքցնող հայտնի հավելվածը

Հայկական Shadowmatic-ում կավելանան խաղային նոր աշխարհներ (տեսանյութ)

iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում

Հայտնի մեսինջերներից մեկը անհետացել է App Store-ից

Աուդիոգրքերը Google Play-ում նոր հնարավորություն են ստացել

ВКонтакте-ն վերաթողարկել է իր հավելվածը օպերացիոն համակարգերից մեկում

Android-ի կես միլիոն օգտատերեր վիրուս է ներբեռնել

Google Play-ում խաղերը կարելի է բացել՝ առանց դրանց տեղադրման

Այս խաղը Google Play-ում ներբեռնվել է 1 միլիարդ և ավելի անգամ

App Store-ն Իրանում արգելափակվել է

Android-ն այժմ նույնքան անվտանգ է, որքան iOS-ը. Google

Այսուհետ App Store-ում կհայտնվեն միայն այս ձևաչափն ապահովող հավելվածներ

Հայտնի է Telegram-ի` App Store-ից հեռացման պատճառը

Հայտնի մեսինջերներից մեկը անհետացել է App Store-ից

Նոր հավելվածը թույլ է տալիս ժամանակացույցով հրապարակումներ անել կայքերում

Google Play-ը նոր բաժին ունի