-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հունիսի 1-ին մեկնարկել է Globbing Charity Program-ը, որի ընթացքում 13 անապահով ընտանիքների երեխաներ հնարավորություն կունենան ստանալ կրթություն ՏՏ ոլորտում։
Երեխաները դասընթացներին կմասնակցեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում։ ՁԻՀ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ծրագրի շրջանակում Globbing-ը ոչ միայն կֆինանսավորի մասնակիցների կրթությունն, այլև կիրականացնի մի շարք միջոցառումներ՝ ուղղված նրանց անձնային և մասնագիտական որակների աճին։ Ընկերությունը նաև լավագույն շրջանավարտներին կփորձի ապահովել աշխատանքով։
Ծրագրի նպատակն անապահով ընտանիքների երեխաներին մրցունակ մասնագետներ դարձնելն է, ինչը ոչ միայն կօգնի ծրագրի մասնակիցներին, այլև նրանց ընտանիքներին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո