Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Google-ն իր հաճախորդին մեկ սմարթֆոնի փոխարեն սխալմամբ ուղարկել է միանգամից 10 սարք՝ մոտ 5000 դոլար ընդհանուր արժեքով:
ԱՄՆ բնակիչը մեկի փոխարեն Google Pixel 4 տաս բջջային հեռախոս է ստացել առցանց-խանութի սխալի պատճառով: Այս մասին նա մայիսի 9-ին գրել է Reddit լրատվական սոցիալական կայքում:
Նա նշել է, որ պատվիրել է 499 դոլար արժողությամբ Google Pixel 4 սմարթֆոն, սակայն փոստատարը նրան է հասցրել սմարթֆոնների մի ամբողջ հավաքածու՝ միանգամից 10 սարք:
Չնայած ԱՄՆ օրենքի համաձայն գնորդն իրավունք ունի իրեն պահել սարքերը, այնուամենայնիվ երիտասարդը ազնիվ է գտնվել, կապ է հաստատել հաճախորդների սպասարկման բաժնի հետ և մեծ դժվարությամբ, մի քանի օր տանջվելուց հետո վերջապես կարողացել է վերադարձնել սարքերը: Մենեջերը նույնիսկ նրանից ֆոտոապացույց է պահանջել՝ համոզվելու համար, որ իսկապես թյուրիմացություն է տեղի ունեցել, իսկ փոստատար ծառայությունը սխալմամբ 2 անգամ է մոտեցել սարքերը վերադարձնելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո