fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Google-ը հայտնել է նոր Android-ի անունը

Google ընկերությունը հայտարարել է, թե ինչ նոր անուն է կրելու  Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նոր տարբերակը պետք է ստանար Android Q անվանումը և ստանար որևէ քաղցրավենիքի անվանում:

Ընկերության հայտարարությունը ասում է հակառակը. նոր օպերացիոն համակարգը կստանա Android 10 անվանումը, առանց քաղցրավենիքի անվան: Ընկերությունը պարզաբանել է, որ ոչ բոլոր օգտատերերին է դուր գալիս օպերացիոն համակարգի քաղցրավենիքի անվանումը:

Android 10-ի վերջնական տարբերակի թողարկումը սպասվում է 2019 թվականի աշնանը: