-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երկու խոշորագույն ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները՝ Google-ը և Apple-ը, հայտարարել են, որ պատրաստվում են միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ընկերությունների գլխավոր տնօրենները արդեն սոցիալական ցանցերի իրենց էջերում հանդես են եկել հայտարարությամբ, որ աշխատանքներ են սկսել կորոնավիրուսով վարակված մարդկանց ավելի շուտ գտնելու տեխնոլոգիա ստեղծելու հարցում:
Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա պարզելու կորոնավիրուսով հիվանդ մարդու շփման շրջանակը: Դա կարվի նրա հեռախոսի Bluetooth-ի միջոցով: Ընկերությունները տվյալներ կստանան, թե ովքեր են եղել տվյալ հիվանդի հետ շփման մեջ և դրանք կփոխանցեն առողջապահության ոլորտին:
Ընկերությունների խոսքով, այս ամենը կարվի առանց մարդկանց անձնական տվյալների արտահոսքի: Սակայն մի շարք փորձագետներ արդեն կասկածներ են հայտնել ծառայության արդյունավետության վրա, քանի որ այն հստակ չի կարող ասել, օրինակ՝ թե տվյալ անձը ինչ ժամանակով է եղել վիրուսով հիվանդի կողքին, արդյոք նրանք մի քանի ժամ եղել են նույն տարածքում, թե պարզապես իրար կողքով անցել են փողոցով: Նույն խնդիրը կառաջանա նաև կապված հասարակական վայրերում գտնվելու հեռավորության հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո