fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Google-ը կօգնի վիրտուալ շրջել օնլայն թանգարանում ու տեսնել վտանգված պատմական հուշարձանները

Google-ն ու CyArk ընկերությունը, որն զբաղվում է  ոչնչացման սպառնալիքի ներքո գտնվող մշակութային ժառանգության թվայնացմամբ, հայտարարել են նոր համագործակցության մասին։ Նոր գործակցությամբ կստեղծվի առցանց թանգարան, որի այցելուները կկարողանան վիրտուալ ճանապարհորդել և տեսնել պատմական հուշարձաներ Բիրմայում, Սիրիայում, Մեքսիկայում և աշխարհի այլ երկրներում։

Սիլիկոնյան հովտում տեղակայված Cyra Technologies ընկերության ղեկավար Բեն Կաչիրան CyArk-ը հիմնադրել է 2000-ականներին եռաչափ սկանավորման և շինությունների մոդելավորման տեխնոլոգիաների զարգացմանն զուգընթաց։ Այն օգնում է ճարտարաետներին, նախագծողներին, ինժեներական ու շինարարական ընկերություններին։ Նրա խոսքով՝ Cyra-ի մշակումներն համաշխարհային մշակութային ժառանգությունը թվայնացնելու նպատակով օգտագործելու որոշումը կայացրել է՝ թալիբանների կողմից 5-րդ դարից պահպանված բուդդայական հուշարձաններն Աֆղանստանում ոչնչացնելուց հետո։

Վիրտուալ թանգարան ստեղծելու համար օգտագործվում է տեխնոլոգիաների համալիր՝ լազերների միջոցով սկանավորում, տեսախցիկներով, դրոններով նկարահանումներ։ Այս տվյալների հիման վրա ստեղծվում են եռաչափ վիրտուալ միջավայրեր, որոնք այնուհետև տեղադրվում են Google-ի կողմից սպասարկվող Open Heritage կայքում։

Թվայնացված հուշարձաների շարքում են հայտնվել նաև Գեղարդի վանական համալիրը, հին հունական Կորինթոսը, Մեքսիկայում գտնվող մայաների Չինչեն Իցա քաղաքը, Մյանմայի Բագան բուդդայական վանական համալիները ր այլ տասնյակ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային օբյեկտներ։


Google-ը փակում է YouTube-ի հավելվածներից մեկը

Google-ը կարող է հրաժարվել URL-հասցեներից

Google-ն աշխատանք կգտնի զինվորականների համար

Ինչպես Ձեր սմարթֆոնը դարձնել Google Pixel-ի նման

Google-ը ստեղծել է պիցցայի կեղծ բրենդ՝ YouTube-ում գովազդային փորձարկումների նպատակով (տեսանյութ)

Google-ը կբացի էլեկտրոնիկայի առաջին ֆիրմային խանութը

Google-ը կթողարկի սեփական արտադրության խելացի դիսփլեյ

Google-ը խոստովանել է, որ գիտի օգտատերերի գտնվելու վայրը

Google-ն անվճար կպահպանի WhatsApp-ի տվյալները

Սմարթֆոնների «կյանքը երկարեցնող» նոր հավելված է ստեղծվել

YouTube-ը հրապարակել է տեսանյութեր դիտելու լավագույն սմարթֆոնների ցանկը

Google-ը մշակել է սոցցանցերով ինքնությունը ճանաչող արհեստական ինտելեկտ

Google Play Store-ը դռները բացել է Հայաստանի առաջ

Google-ը թողարկել է Android 9 Pie օպերացիոն համակարգը

Google-ը Android հեռախոսներին արգելել է ունենալ այս հատկանիշը

Google-ը ծաղրել է Windows-ով և MacOS-ով աշխատող նոութբուքերը (տեսանյութ)