Google Play-ը ևս մեկ անգամ հաստատում է, որ այն այնքան էլ վստահելի պաշտպանություն և վերահսկողական համակարգ չունի։
Google-ի «հավելվածների շուկայում» Check Point ընկերության մասնագետները հերթական վտանգավոր ծրագրերի ալիքն են բացահայտել, որոնք ինչ-որ մեկին հարստացրել են, մինչ ձեր երեխաները հավելվածներում փազլեր են հավաքել։)
Մասնագետները հայտնաբերել են 66 այդպիսի ծրագիր, որոնք Google Play Store պաշտոնական խանութից ներբեռնվել են ավելի քան 1 մլն անգամ։
Բոլոր հավելվածներն օգտագործել են հատուկ կոդեր, որոնք կարողացել են շրջանցել Google Play Store-ի պաշտպանական համակարգը։
Հավելվածներից 26-ը երեխաների զվարճանքի համար են նախատեսված՝ փազլեր, ավտոմրցաշարեր և այլն։ Իսկ մնացածը եղել են աշխատանքային հավելվածներ՝ հաշվիչներ, էլեկտրոնային գրքեր և այլն։