Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Google ընկերությունը սկսել է տվյալներ հավաքագրել հասարակական վայրերում մարդկանց տեղաշարժի մասին:
Ընկերությունը այսօրվանից կգործարկի մի կայք, որտեղ հրապարակվելու են հասարակական վայրերում մարդկանց տեղաշարժի մասին տվյալները: Սա կօգնի կառավարություններին հասկանալու՝ արդյոք գործում են սոցիալական հեռավորություն պահելու մասին հորդորները:
COVID-19 Community Mobility Reports անունը ստացած կայքը կհրապարակի այգիների, առևտրի կենտրոնների, կինոթատրոնների և այլ հասարակական վայրերի մասին տեղեկություններ աշխարհի 131 երկրներից: Հայաստանը այս ցանկում դեռ չկա, սակայն Google-ը հայտարարել է, որ երկրների ցանկը պարբերաբար կավելանա:
Կայքը կգործի այնքան ժամանակ, մինչև որ պետական մարմինները այն համարեն օգտակար համավարակի դեմ պայքարում: Նշվում է նաև, որ մարդկանց անձնական որևէ տվյալ չի հրապարակվի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո