Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ապրիլի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես կատակի օր, իսկ որոնողական գիգանտ Google-ը սովորաբար իր տարբեր պրոդուկտների միջոցով հումորային անակնկալներ էր պատրաստում օգտատերերի համար: Այս տարի Google-ը չեղարկել է նախատեսված բոլոր անակնկալները:
«Մենք արդեն դադարեցրել ենք բոլոր այն գործողությունները, որոնք նախատեսել էինք իրականացնել կատակի օրվա կապակցությամբ: Այս պահին մեր գլխավոր նպատակը մարդկությանը օգտակար լինելն է, իսկ կատակները եկեք պահենք հաջորդ ապրիլի համար, որը անկասկած ավելի պայծառ կլինի, քան այս մեկը»,-ասվում է կազմակերպության մարքեթինգի տնօրեն Լորեյն Թոհիլի նամակի մեջ, որը հայտնվել է Business Insider-ի աղբյուրի մոտ:
Այսպիսով, ապրիլի 1-ին Google-ի տարբեր հարթակներում՝ որոնողական համակարգում, Youtube-ում, Gmail-ում ամեն ինչ կլինի սովորականի նման, առանց անակնկալների:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո