#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Արման Սիմոնյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Արման Սիմոնյան

2846 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Արման Սիմոնյան

Ես Արմանն եմ, բայց ինձ հաճախ ճանաչում են որպես «Hungry Lemon Panda» (Սոված Լիմոն Պանդա). պատմությունը երկար է, բայց՝ տափակ: Զբաղվել եմ շատ բաներով, որովհետև կյանքում ամեն ինչ պետք է փորձել: Սիրում եմ նկարել, տալ հարցեր, Երևանը ու ֆրանսերեն: Տարիքս կախված է տրամադրությունից` 4, 12 կամ 89 տարեկան եմ զգում, բայց ֆիզիկապես առայժմ 19 տարեկան եմ:

Մասնագիտություն

Մասնագիրտություն բառը միշտ ճնշել է ինձ, որովհետև շատ նեղ է: Մի քանի հարյուրամյակ առաջ կասեի, որ կենսաբան, մաթեմատիկոս, փիլիսոփա, արվեստաբան ու նկարիչ եմ: Այժմ կարող եմ միայն պնդել, որ մասնագիտանում եմ մաթեմատիկական մոդելավորման մեջ ու պատրաստվում եմ ներդնել փորձս մաթեմատիկական և հաշվարկային կենսաբանության զարգացման մեջ: Ոլորտը երիտասարդ է, նույնիսկ` մանուկ, բայց Հայաստանում զարգանալու մեծ պոտենցիալ ունի` հաշվի առնելով մտավոր ներուժը և սարքավորումներ չպահանջելը:

Աշխատում եմ որպես

Աշխատում եմ կրթության ոլորտում` «Այբ»  կրթական հիմնադրամի ամենաերիտասարդ ծրագրերից մեկում` «Քան ակադեմիա» միջազգային տարածում ստացած պրոյեկտի հայաֆիկացման նախագծում: Այժմ իմ պաշտոնը տեսաձայնագրությունների վերահսկումն է, ինչը ինձ թույլ է տալիս ոչ միայն ներդնել հմտություններս Հայաստանում՝ կրթության հանրամատչելի դառնալու մեջ, այլ նաև ձեռք բերել նոր որակներ՝ կրթական ոլորտում` բացահայտելով դասավանդման մեջ նոր մոտեցումներ: Միշտ ուզեցել եմ դասավանդել լսարանում, կարծում եմ` այս փորձը արժեքավոր կլինի ապագայում:

33965314 1823109724453393 6517361783596908544 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Արման Սիմոնյան

Մի օր հասկացա, որ պետք է

Հասկացա, որ պետք է տեսնել ավելին, քան կրթության ոլորտում մեկ տասնամյակում ստացած գործնական արդյունքը։ Մենք ծախսում ենք կյանքի մեկ քառորդը՝ լցնելով օրերը գիտական տեղեկությամբ, որի մեծ մասը մոռանում ենք: Հասկանալի բան է` կարելի է հեշտությամբ հիասթափվել, եթե չգտնես դրա ներդրման ու օգտագործման հարթակները՝ հնարավորինս շուտ:

Աշխատանք գտնելը

Երբ դպրոցն ավարտեցի, խուճապի էի մատնված՝ «իսկ ի՞նչ հիմա»: Սկսեցի գրանցվել Հայաստանում կայանալիք բոլոր այն միջոցառումներին, որոնք առնչություն ունեին աշխատանքի, բիզնեսի, կարիերայի զարգացմանը: Փնտրում էի զարգացնող և արդյունավետ զբաղմունք` աշխատանք: Որոշ ժամանակ տարբեր ստարտափներում էի ներգրավված, գրում էի ծրագրերի առաջարկներ, ծանոթանում նոր մարդկանց հետ: Արել եմ ինտերնշիփեր՝ Հայաստանի տարբեր լաբորատորիաներում: Փնտրում էի ինձ արվեստում: Մի խոսքով` կորել էի զբաղմունքների ու մասնագիտությունների շրջապտույտում: Ժամանակի հետ ամեն ինչ հարթվեց. ինչպես ասում են` «ով փնտրում է, նա գտնում է»:

Իմ կյանքը փոխվեց

Ամենակարևոր նպաստը, որ աշխատանքը բերեց իմ կյանք, հանգստությունն էր: Մինչ այն, հաճախ ունենում էի զգացում, որ ոչ մի ներդրում չունեմ աշխարհում ու դատարկությամբ եմ զբաղվում: Այս զգացումը կորում է կայուն աշխատանքի հետ:

Աշխատանք առանց ծանոթի

«Այբ» կրթական հիմնադրամը այն կառույցներից է, որ ընդունում է աշխատանքի՝ միմիայն անհրաժեշտ հմտությունները հաշվի առնելով: Հայաստանում այժմ կան ու շարունակում են ծնվել բազմաթիվ աշխատատեղեր, հատկապես, ուսանողների համար, որոնք գրկաբաց ընդունում են էնտուզիազմով և գիտելիքով զինված դիմորդների: Իմ ընկերական շրջապատում չկա որևէ մեկը, որ փնտրի և չգտնի աշխատանք առնվազն կես տարվա ընթացքում:

22728640 1612458848851816 1571843560660760396 n 960x955 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Արման Սիմոնյան

Աշխատանքում կարևոր է

Աշխատանքում, ինչպես կյանքում, պետք է ուղղակի սիրել ու հաճույք ստանալ, սա ամենակարևորն է՝ ըստ իս: Պետք է չվախենալ սխալվելուց․ սխալներն օգնում են աճելուն: Երևի նշեմ նաև պատասխանատվության զգացումը, բայց անվերջ ուշացող աշխատակցից դա լսելը մի քիչ ծիծաղելի է թվում:

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Սիրում եմ աշխատանքս, քանի որ սիրում եմ դրա նպատակը` ստեղծել հայալեզու հանրամատչելի ու անվճար կրթության հարթակ: Սիրում եմ աշխատանքս, որովհետև ունեմ դրական, լուսավոր աշխատակիցներ ու լիցքավորող միջավայր: Սիրում եմ, որովհետև աշխատանքում, ինչպես կյանքում, պետք է սիրել:

Խորհուրդ

Չեմ սիրում խորհուրդներ տալ, որովհետև ինքս անվերջ սովորում եմ ու խորհուրդների կարիք ունեմ: Գուցե որպես փորձի ամփոփում, որ կարող եմ փոխանցել սա կարդացողներին կասեմ՝ լավ կլինի, կարևորը դրական տրամադրվածությունն է։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

Հայտնի են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) ազգային փուլի հաղթողները