#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Անի-Նո Ավագյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Անի-Նո Ավագյան

Ani - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Անի-Նո Ավագյան

Ես  Անի-Նոն եմ, Նոյիկը (ոչ մի կապ Նահապետի հետ), մի քիչ էլ ու 25 կլինեմ։ Մասնագիտությունս մանկության երազանք է եղել: Աշխատում եմ «Լոֆթ»-ում, որտեղ  ույուտ (բարեհարմարություն) կա.  աշխատավայրս տուն է, գործընկերներս՝ ընտանիք։ 

Ուզու՞մ ես եղիր կոշկակարի օգնական՝ ծայրամասային մի որեւէ թաղամասում։ Դու մեծ շանսեր ունես դառնալու, ասենք՝ նախարար։ Ոնց էլ չլինի, համապատասխան ոլորտից մեկի կոշիկը կծակվի…

Մասնագիտություն

Դիպլոմիս կարծիքով ուսուցիչ եմ, մանկավարժ։ Չգիտեմ՝ ինչու փոքր հասակից երազում էի այդ մասնագիտության մասին։ Ու քանի որ սիրում էի նաև բառերը, խոսքը, ընտրեցի հայ բանասիրության ֆակուլտետը։

Աշխատում եմ որպես

«Լոֆթ»-ի մեդիա բաժնի ղեկավար և նախագծերի պատասխանատու։

Մի օր հասկացա, որ պետք է

Գրել։ Մի քիչ ավելի ուշ հասկացա, որ պետք է գրելով գումար վաստակել։ Համալսարանական կրթությանը զուգահեռ մասնակցեցի լրագրության մեկամյա կուրսի՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հրաշալի միջավայրում։ Սկսեցի թղթակցել «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթին ու թաթախվել մեդիա գործընթացների մեջ։ Այս ամենին հաջորդեց աշխատանքային հեքիաթ-պրոցես mocak.am մանկական կայքում, ապա՝ սեփականատիրոջ «կայֆեր» ինքնատիպ inch.am-ում… i՞nch խոսք, գումար վաստակելն այդպես  էլ չստացվեց… (ժպտում է):

30264314 1735611633186492 6331014332423340032 o 960x685 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Անի-Նո Ավագյան

Աշխատանք գտնելը

Այդքան  էլ բարդ չէ, եթե պատրաստ ես սկսել ինչ-որ ցածր, թեկուզ անորոշ կետից։ Միանգամից հայտնվել երանելի պաշտոնում, իհարկե, չի ստացվի և, հետո, հետաքրքիր էլ չի լինի։ Աճելու գործընթացն ինձ համար ամենահավեսն է. երբ մի քանի քայլ առաջ անցած՝ ծիծաղում, իսկ առավել հաճախ ատում ես ինքդ քեզ՝ արածդ ախմախ բաների համար։ Իմ համոզմամբ՝ աշխատել պետք է սկսել վաղ հասակից, քանի դեռ սեփական ամբիցիաները, հպարտությունը, ինքնասիրությունը չեն ծածկում բնավորությանդ մյուս գծերը։ Ուսանողական տարիներին ես աշխատել եմ գովազդային մի գործակալությունում և տարբեր ակցիաներ եմ իրականացրել քաղաքի սուպերմարկետներում՝ իրենց պարտադիր համազգեստով, բարձրակրունկներով ու շպարով։ Հիմա այդպիսի գործ անելն ինձ դժոխք կհիշեցներ։ Ամեն դեպքում, դա ևս կարևոր փորձառություն էր, որը հետագայում ինձ հաստատ պետք էր գալու։ Ի վերջո, պոտենցիալի առկայության դեպքում դժվար թե քեզ չնկատեն։

Իմ կյանքը փոխվեց

Երբ գրաֆիկս խտացավ։ Պարզ ճշմարտություն է՝ որքան շատ անելիք ունես, այնքան շատ ես հասցնում։ ԵՎ օրերի այդ օրինաչափությունն ու ժամերի հստակ գիտակցումն ինձ գցեցին ճիշտ ռելսերի վրա։ Իսկ այդտեղ բարեհաջող երթևեկելու ուղեցույցն ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելն էր։ Երբ սա էլ ստացվեց, փոփոխությունն իսկապես նկատելի էր։ Մի խոսքով՝ իմ կյանքը փոխվեց, երբ առաջին անգամ ոտք դրեցի՝ դեռ դրսի դուռ չունեցող «Լոֆթ»։

22528957 1670152336363554 7954036751774817937 o 960x719 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Անի-Նո Ավագյան

Աշխատանք առանց ծանոթի

Թող լինի ծանոթով: Եթե ծանոթի միջնորդությունը սահմանափակվում է աշխատանքի հայտարարության գրառման տակ tag-ելով կամ գործատուին առաջարկելով դիտարկել նաև տվյալ անձի թեկնածությունը։ Բայց, գործից գլուխ չհանելով հայտնվել աշխատանքային գործընթացում՝ նվազագույնն ամոթ է։ Ուրիշ հարց, եթե դուք ամաչկոտ չեք:

Աշխատանքում կարևոր է

Ազնվությունը։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Որովհետեւ ամեն օր «կուլ եմ տալիս» առողջ հումորի մեծ չափաբաժին, ծանոթանում եմ նոր մարդկանց հետ, վայելում ղեկավարներիս կողմից ինձ տրված ազատությունը, վստահությունն ու սերը։ Մասնագիտական առումով կատարելագործվում եմ ամեն պահի՝ պրպտելով աճի նոր հնարավարություններ։

Խորհուրդ

Աշխատեք աշխատել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ պարապությունը ձեզ կկործանի: Ինձ անձամբ է ասել, sms էր գրել:


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան