#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան - VNews

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

es ashxatum em 2 2 1 - #Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

Ես Գրիգոր Վարդանյան եմ կամ ինչպես շատերն են ճանաչում Doctor Grig-ը , մարդ ով մասնակից է մարդկանց կյանքի և մահվան պայքարին, կարողանում է նկատել կյանքն իր բոլոր գույներով  և գնահատել գեղեցիկը:

Մասնագիտություն

Մասնագիտությամբ  բժիշկ-արյունաբան եմ:

Աշխատում եմ որպես

Աշխատում եմ բժիշկ Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում: Զուգահեռ կարդում եմ դասախոսություններ և զբաղվում եմ մոդելինգով:

Մի օր հասկացա, որ պետք է

Ապրում ենք մի երկրում, որտեղ մարդիկ դժվար են դուրս գալիս հիմնական մասնագիտության կաղապարներից: Հասկացա, որ ինչքան ել սիրեմ հիմնական մասնագիտությունս, այն հոգեբանորեն բավականին ծանր է, և եթե չլինի այլ զբաղմունք ևս շատ շուտ կսպառվեմ: Այդ ընթացքում ընկերուհիներիցս մեկը առաջարկեց մասնակցել Երևանում նորաձևության շաբաթին՝ որպես մոդել: Երբեք պոդիում չէի բարձրացել՝ 1-ին փորձս էր, և պատկերացրեք ստացվեց:

22006 836009383150311 2661685681379634674 n 1 - #Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

Աշխատանք գտնելը

Դեռ ուսանող տարիներից աշխատել եմ առողջապահական ոլորտի տարբեր օղակներում՝ տարբեր մասնագիտություններով: Աշխատել եմ դեղատանը, հիվանդանոցի ընդունարանում, մանկական բաժանմունքում՝որպես բուժակ, հիմա արդեն նույն բաժանմունքում աշխատում եմ որպես բժիշկ: Եղել եմ հասարակական կազմակերպությունում որպես բժիշկ-փորձագետ, զբաղվել եմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ և պալիատիվ խնամքի հիմնախնդիրներով Հայաստանում: Դասախոսություններ եմ կարդացել բժիշկների և բժշկական համալսարանի ուսանողների համար: Արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել եմ զբաղվել նաև մոդելինգով:

Իմ կյանքը փոխվեց

Իմ կյանքը փոխվեց, երբ  մասնակցեցի նորաձևության շաբաթին: Սկզբում չէի ցանկանում հիվանդանոցում բարձրաձայնել, որ զբաղվում եմ մոդելինգով՝ կարծում էի՝ լուրջ չեն ընդունի։ Կոլեգաներս ոգևորությամբ ընդունեցին այդ նորությունը;  Հիմա զգում եմ, որ աշխատավայրում աջակցում են ինձ, շատերը նույնիսկ հպարտանում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ մոդելինգը կարող է դառնալ ևս մեկ հարթակ, որտեղից իմ ձայնը լսելի կլինի և կարող եմ բարձրաձայնել ՀՀ-ում առողջապահական համակարգի, բժշկության, մարդկանց կենսակերպի բազմաթիվ խնդիրների մասին:

37333626 1792855600799013 3079452827806859264 n - #Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

 

Աշխատանք առանց ծանոթի

Միանշանակ շատ ընկերների, ծանոթներ ունենալը օգնում է աշխատանք փնտրելիս, սակայն երբեք   «ԽԾԲ» չպետք է լինի առաջնահերթը: Պետք է արժանի լինել աշխատանքին: Իմ պարագայում ամեն ինչ սկսվեց, երբ դեռ համալսարանի 4-րդ կուրսում  որոշեցի արյունաբանություն մասնագիտությանը ավելի մոտ ծանոթանալու նպատակով անցնել պրակտիկա Արյունաբանական կենտրոնում: Տնօրինությունը ընդառաջեց ինձ՝ թույլատրեց լինել բաժանմունքներում, շփվել հիվանդների հետ: Որոշ ժամանակ անց կանչեցին և առաջարկեցին աշխատել բուժակ՝  սիրով համաձայնեցի: Հետագայում ընտրեցի այդ մասնագիտությունը և հիմա արդեն աշխատում եմ բժիշկ:

Աշխատանքում կարևոր է

Կարևոր է սիրել աշխատանքը, ունենալ նպատակ, գաղափարներ: Կարևորը, որ աշխատանքը երբեք չդառնա զուտ սովորույթ, ամենօրյա կրկնվող զբաղմունք: Ես ինձ համարում եմ երջանիկ, քանզի ապրում եմ բժշկությամբ, աշխատում եմ երեխաների հետ, որոնց անչափ շատ եմ սիրում և փոխադարձ ստանում եմ նույնը։ Շրջապատված եմ կոլեգաներով, ովքեր ամեն կերպ աջակցում են ինձ:

51446862 1591239667646425 5827684293211586560 o 960x640 - #Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Չես կարող չսիրել մասնագիտություն, որին ձգտել ես ողջ կյանքում: Միշտ ասել եմ բժշկությունը զուտ աշխատանք չէ՝ ապրելակերպ է: Հիմա իմ ապրելակերպին ավելացրել եմ նաև մոդելինգը, որը գիտության աշխարհից, կյանքի ու մահվան ամենօրյա պայքար տեսնելուց տեղափոխում է մեկ այլ գունավոր աշխարհ: Զուգահեռ դա օգնում է հիվանդ երեխաների հետ շփվելիս ոգևորել նրանց, սովորեցնել իրենց դաժան պայքարում նկատել կյանքի գույները, սիրել գեղեցիկը:

Վերջերս կազմակերպել էինք նորաձևություն հանուն առողջության բարեգործական ցուցահանդես-վաճառք, որին բացի մոդելներից մասնակցում էին նաև բուժում ստացող և արդեն բուժումը ավարտած երեխաներ: Միայն տեսնել էր պետք նրանց ուրախությունը պոդիումով քայլելիս: Ինձ համար շատ կարևոր էր ստեղծել տոն երեխաների համար և մի քանի ժամով հեռացնել հիվանդության մոխրագույն աշխարհից և տեղափոխել գեղեցիկ, գունավոր և փայլուն աշխարհ: Դա ստացվեց և ես երջանիկ եմ:

15192610 1198247010259878 5689769458634515419 n - #Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

Խորհուրդ

Երջանիկ, առողջ և հաջողակ լինելու համար խորհուրդ եմ տալիս զբաղվել սիրած գործով, լինել կրեատիվ, կոտրել կաղապարները, գնալ նպատակների և գաղափարների հետևից:

Ժամանակին քաղաքական գործիչներից մեկը ասել է ՝«Օգտագործեք յուրաքանչյուր հարթակ, որպեսզի խոսեք հեղափոխությունից » : Յուրաքանչյուրս ունենք ինչ որ ոլորտի հետ կապված հեղափոխության մեր պատկերացումը: Մի խուսափեք դրանից, եղեք ավելի վստահ: Ես ունեմ հեղափոխության իմ գաղափարը և հետևելու եմ դրան, որպեսզի մարդիկ ապրեն ավելի առողջ, երջանիկ, գիտակից և տեղեկացված:

 


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան