#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան - VNews

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

Marin - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

Ես Մարինեն եմ, մարդ, ով հավերժ սիրահարված կմնա ազատությանը։ 21 տարեկան աղջնակ մը։

Մասնագիտություն

Լրագրող եմ, եկեք այս մասին շատ չխոսեմ, դա ապրել ու զգալ է պետք, բառացանը չի օգնի ընկալմանը։

Աշխատում եմ որպես

Լուսանկարչուհի,  ոչ սովորական,  այլ մանկական ֆոտոստուդիայի, որը  շատ բարդ և պատասխանատու գործ է: Երեխաները ֆանտաստիկ, ֆենոմենալ հիշողություն և ընկալումներ ունեն, այնպես որ եթե մի բան սխալ անես, ֆոտոխցիկը ընդմիշտ նրանց  թշնամին կդառնա, իսկ իրենց նկարել ցանկացող յուրաքանչյուր էակ կդիտվի որպես մազերը կտրել ցանկացող չար վարսավիր։

38190958 1870614283004894 7825918832697933824 n 960x718 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

Մի օր հասկացա, որ պետք է

Որ ոչ թե պետք է, այլ ուզում եմ լինել ինքնուրույն, վաստակել սեփական ոտքերով, ձեռքերով, ուղեղով, քրտինքով: Իսկ  այդ  մի օրը շատ  վաղուց էր, երբ դեռ 14 տարեկան էի,  հաճախում էի պարի։ Առաջին գումարս 1500 դրամ էր: :)

Աշխատանք գտնելը

Աշխատանք գտնելը երբեմն այնքան էլ բարդ չէ, եթե դու իրոք ուզում ես աշխատել: Բարդը սկսվում է այն պահից, երբ դու սկսում ես գնահատել ու արժևորել քո ունակությունները, ամբիցիաներդ թույլ չեն տալիս առաջվա նման հարմարվել իրավիճակներին: Նման դեպքերում, ուղղակի, պետք է խորը շունչ քաշել և ինքդ քեզ հարցնել՝ արդյո՞ք ինձ պետք է այս աշխատանքը, և արդյո՞ք ես պատրաստ եմ դրան: Հարցերի պատասանները  չգտնելու դեպքում  ռիսկի  դիմեք, իհարկե չենք մոռանում, որ հանուն ռիսկի չպետք է վտանգի ենթարկենք գործատուի 25 տարվա արած-դրածը։

33943746 1009925032493105 5607584068448288768 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

Իմ կյանքը փոխվեց

Աշխատանք գտնելուց առաջ մտածում էի, որ ընդունակ եմ, գտնելուց հետո բացահայտեցի, որ սուպերմարդ եմ, ով ամեն դեպքում շատ է սիրում  ինքն իրեն պատասխանտվության տակ դնել և հաճույք ստանալ, երբ խնդիրեները կատարում է սպասվածից ավելի լավ (սա վերաբերում էր այժմյան աշխատանքիս): Առահասարակ աշխատելով հասկանում ես, որ նվիրելը շատ էլ  հավես մի վիճակ է, որ սեփական գումարը պետք է ծախսել և ոչ թե վատնել։ Քեզ  մարդ ես զգում, ով պիտանի է առաջին հերթին ինքն իր համար, և վերաջպես հասկանում ես, որ ի վերջո կարևորը առողջությունն է: Բայց ես շատ ավելի լավ բան բացահայտեցի աշխատանքից հետո. փաստորեն ես և երեխաները կարող ենք իրար  սիրել, առաջ սա  կատաստրոֆիկ  խորթ ու անհասկանալի երևույթ էր։

Աշխատանք առանց ծանոթի

Կարծրատիպը դեռ շարունակվում է մնալ շատ երիտասարդների մոտ, բայց թույլ տվեք կոտրել այն իմ տեսախցիկի օբյեկտիվով և օբյեկտիվորեն ասել՝ եթե դու այն աշխատողը չես, որի կարիքը ունեն, ոչ մի  ծանոթ չի փրկի քեզ, եղբայր: Եթե դու  այն աշխատողը չես,  որը  պետք  լինի այդտեղ, ապա  դու առնվազն անինքնասեր ես, որ փողի համար պատրաստ ես նվաստանալ և մնալ քեզ համար չնախատեսված վայրում: Բայց  մեկ այլ բան է, երբ ինչ-որ ծանոթ խորհուրդ է տալիս, որ  քեզ  դիմեն  որևէ  աշխատանքի համար, այլ է, երբ  ծանոթը  քեզ տանում ու խցկում է այնտեղ, որտեղ օրինակի համար Պողոսը պետք է լիներ J:

Աշխատանքում կարևոր է

Ամեն մանրուք, հատկապես այն բանի գիտակցումը, որ մանրուքներ չկան։ Յուրաքանչյուր հիմնախնդիր, որը քեզ համար փոքր բան է, հաճախորդիդ համար  կարող է հսկայական նշանակություն ունենալ։

28166905 953696008116008 427801010421863893 n 960x652 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Սիրում եմ, որովհետև երբ աշխատում եմ մոռանում եմ աշխատավայրից դուրս գտնվող մեծ փորով և հսկա խնդիրների մասին, սիրում եմ աշխատել որովհետև այդպես լիարժեք եմ։

Խորհուրդ

Մի մտածեք, որ առաջին իսկ աշխատանքային  փորձը պետք է լինի  ձեր ուզածով կամ ձեր մասնագիտությամբ,դա ասում եմ ես՝ թռուցիկ բաժանողից մինչև հաց վաճառող աշխատած անհատս: Թույլ տվեք ձեր մարմնին ու հոգուն՝ նախևառաջ ադապտացվել «աշխատանք» երևույթին:


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան