Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ես Լիլիթ Բարսեղյանն եմ, 24 տարեկան և Just Girls խանութ-սրահի հիմնադիրը: Երկու տարի առաջ Ռուսաստանից տեղափոխվեցի Հայաստան, իսկ մեկ տարի անց ստեղծեցի Just Girls-ը Հայաստանի աղջիկների համար:
Մասնագիտությամբ…
Գովազդատու եմ, սովորել եմ Ռուսաստանի Դաշնությունում: Օգտագործում եմ իմ ստացած բոլոր գիտելիքները բիզնեսի առաջխաղացման համար:
Աշխատում եմ որպես…
Ձեռնարկատեր:
Մի օր հասկացա, որ պետք է..
Վերադառնալ հայրենիք մշտական կացության համար, քանի որ ապրել մեծացել եմ Ռուսաստանում:
Աշխատանք գտնելը…
Բավականին դժվար էր սկզբնական շրջանում: Հիմնական պատճառը հայերեն լեզվի իմացության ցածր մակարդակն էր: Որոնումներից հետո որոշեցի զբաղվել սեփական բիզնեսով և ստեղծեցի Just Girls-ի ինստագրամյան էջը: Ներկայումս Just Girls-ը խանութ-սրահ է, որը հնարավորություն է տալիս հայ աղջիկներին օգտվել մատչելի, որակյալ և ամենակարևորը օրիգինալ կոսմետիկ միջոցներից։
Իմ կյանքը փոխվեց…
Իհարկե, կյանքս փոխվեց, երբ ստեղծեցի Just Girls-ը, որովհետև օր ու գիշեր մտածում էի ինչպես իրականացնել նման նախագիծ: Դրանով մտածմունքները չսահմանափակվեցին, քանի որ հիմա ավելի շատ եմ մտածում:
Աշխատանքում կարևոր է…
Կարգապահությունը և հավատը այն ամենում, ինչ անում ես:
Ես սիրում եմ իմ աշխատանքը…
Ինձ շրջապատող մարդկանց և այն գաղափարները, որոնք մենք իրականացնում ենք:
Խորհուրդ
Մեզ տրված է միայն մեկ կյանք և երկրորդ հնարավորություն այլևս չենք ունենա: Մի՛ ծախսեք այն մանրուքների վրա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո