fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Այս անգամ 1 օր ենք անցկացրել նորաձևության  մարքեթինգի մասնագետ, MBG Hospitality ընկերության բրենդ մենեջեր Աննա Սալոմեի հետ։

Ներկայումս Աննան խորհրդատվություններ է իրականացնում նորաձևության ոլորտում գործող մի շարք եվրոպական բրենդների, հայ դիզայներների և հագուստի խանութի սեփականատերերի համար։

Առավոտը

Ես առավոտյան 10 րոպե պարտադիր հատկացնում եմ  սուրճս վայելելուն։ Առավոտն օրվա այն հատվածն է, երբ «աքուր լինելու շանսերդ» ամենամեծն են․ դու որոշում ես ՝ արժե՞ վերցնել օրվա բեռը, թե՞ ոչ։ Օրվա պլանավորումն էլ նախընտրում եմ իրականացնել եմ թարմ գլխով առավոտյան։

Սու՞րճ, թե՞ թեյ

Տարիներ շարունակ սուրճ առհասարակ չէի խմում։ Թեև եռացող սուրճի բույրն ինձ  միշտ էր դուր գալիս, սակայն փորձելու ցանկություն երբեք չէի ունենում: Հիմա գոնե օրական 1 անգամ ամերիկանո եմ խմում: Իմ նախընտրած վայրերում մատուցողները գիտեն, որ պիտի հասցնեն այնպես մատուցել ամերիկանոն, որ սուրճը վայելեմ մինչ փրփուր-կրեմը կփոխի իր գույնը։  Սուրճը չարաշահել ևս չեմ սիրում: Այնպես պետք է լինի, որ դրա համը կարոտեմ։ Ինչպես ասում են՝ ես այն տարիքում չեմ, որ ինձ թույլ տամ վատ սուրճ խմել։

Մի քանի հարց

«Մարքեթինգը նորաձևության ոլորտում» մաստեր կլասիի  մասին

Ապրիլի 6-ին տեղի է ունենալու Հայաստանում նորաձևության մարքեթինգին առնչվող  առաջին մարքեթինգային մաստեր-կլասը։ Ցավոք  Հայաստանում չկան նորաձևության ոլորտի մարքեթինգի մասնագետներ, քանի որ բացակայում են նաև համապատասխան ուսումնական հաստատությունները։ Կա տեղեկատվության բաց, որը հնարավոր է լրացնել ինքնակրթությամբ:

Անպայման ուզում եմ նշել, որ ես թրեյներ չեմ։ Եվ մաստեր-կլասն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ, ամենայն հավանականությամբ, չի ունենա շարունակություն։ Մաստեր-կլասի միտքը պարզապես ծնվեց առկա պահանջարկը բավարարելու համար:

Մասնագիտությունը և բիզնես 

Երբ 6-7 տարի առաջ Վանաձորում ինձ հարցնում էին՝ ինչ մասնագետ եմ դառնալու ու լսում էին «մարքեթոլոգ»  եզրույթը, դա նրանց ականջին անսովոր էր հնչում։ Մարքեթինգը շուկայաբանությունն է, շուկայագիտությունը։ Հիմա, երբ արդեն ունեմ մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ, վստահ կարող եմ ասել, որ մարքեթինգը իմ տարերքն է։ Կախված դրա նեղ ոլորտներից՝ փոխվում է մարքեթինգի նկատմամբ հետաքրքրությունը և դրա դրսևորումները, բայց սերը մասնագիտությանս նկատմամբ միայն աճում է:

Ինձ ամենից շատ գրավում է նորաձևության մարքեթինգը։ Թրենդներն ինքնին մարքեթինգային քայլեր են։  Մարքեթինգի մենեջերի խնդիրը  դրանց միջոցով վաճառքների ծավալները մեծացնելն է։ Նրա ստեղծած հնարքներն էլ մարդկանց վարակում են ձեռք բերել նոր իրեր և օգտվել նոր ծառայություններից։

Նորաձևության ոլորտում առաջին փորձս դիզայներ Արամ Նիկոլյանի հետ համագործակցությունն էր։

Կեսօր

Ընդմիջում

Նոր աշխատավայրում “staff food” հասկացություն կա և մեր ռեստորաններից “back office” սնունդ են ուղարկում։ Ստացվում է այնպես, որ բոլորս միաժամանակ սնվում ենք խոհանոցում։ Առհասարակ, սիրում եմ լանչ անել միայնակ, քանի որ տեսակով շատ հաղորդակցվող եմ և գլխումս մշտապես աղմուկ է, իսկ դա օրվա այն հատվածն է, երբ հնարավորություն ունեմ միայնակ մնալ։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Հորաքույրս ինձ համար կնոջ իդելական կերպար է։ Հանգամանքների բերումով միայնակ կին է, ով, սակայն իմ մեջ ներարկել է սեփական ընտանիք ունենալու և գործն ու ընտանիքը լավագույնս համատեղելու անհրաժեշտությունը։

Առաջին քայլերը 

Աշխատանքային փոխհարաբերություններում ու գործընկերային շփումներում իմ ներքին ինքնավստահությունը գալիս է վաղ տարիքից աշխատելու փորձից։ Հիմա 24 տարեկան եմ, սակայն 17 տարեկանից այս ոլորտում եմ։

Որպես այդպիսին իմ առաջին փորձը վաճառքի ոլորտում սկսել է Վանաձորի շուկայից՝ եղբորս կրպակում որպես վաճառող-խորհրդատու էի աշխատում։ Համալսարան ընդունվելու նախորդող ամառն էր, սեպտեմբերին պատրաստվում էի տեղափոխվել Երևան։ Ստացվեց այնպես, որ նա մեկ օրով բացակայեց աշխատանքից։ Ես 12 թերթանի տետրի վաճառքի գինը դրեցի 10 դրամ այն դեպքում, երբ դրա ինքնարժեքը 24 դրամ էր, իսկ մենք այն վերավաճառում էինք 30-ով:

Ի տարբերություն իմ «մրացակիցների»՝ ես ունեի միանգամից 2 կարևոր մրցակցային առավելություն․  միակ աղջիկ վաճառողն էի շուկայում և ինձ մոտ տետրերը արժեին ընդամենը 10 դրամ։ Ավելորդ է ասել, որ իմ սեղանիկի մոտ հերթեր էին գոյանում: Գրենական այլ պարագաներ ավելի բարձր գնով վաճառելով ես, իհարկե, կարողացա շահույթ ապահովել եղբորս։ Դա այլ կերպ ասած դեպինգ էր:

 

Երեկո

Հանգիստը 

Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, ժայռամագլցմամբ եմ հետաքրքրվում։ Մինչև վերջերս մասնակցում էի տարբեր արշավների:

Ազատ ժամանակս փորձում եմ ճիշտ բաշխել, որպեսզի հավասարաչափ շփվեմ և՛ ընկերների, և՛ սիրելի մարդու, և՛ ընտանիքի անդամների հետ։

Երևանում սիրելի վայրը

Պուշկին փողոցն իմ ամենասիրելի և նաև ճակատագրական փողոցն է։ Երևանի հետ առաջին ծանոթությունս սկսվել է հենց այս փողոցից։ Կա նաև մի հետաքրքիր զուգադիպություն․սիրածս տղամարդու հետ ծանոթացել եմ հենց այս փողոցում, Արամ Նիկոլյանի նորաձևության տունը նույնպես այստեղ է գտնվում, որտեղից առաջին քայլերս եմ արել:

Խորհուրդ սկսնակներին

Առհասարակ խորհուրդ տալ չեմ սիրում, գոնե հրապարակային:

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի

 


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

ԹՈՓ 6. Ամենապահանջված մասնագիտությունները

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)