Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյանի հետ:

Brow Up-ը ռուսական բրենդ է, որն ունի մասնաճյուղ նաև Երևանում։ Հոնքերի ձևավորման միակ մասնագիտակցված սրահն է։

Առավոտը

Առավոտը սկսվում է աղջիկներիս մանկապարտեզ և դպրոց ճանապարհելով։

Սու՞րճ, թե՞ թեյ

Սուրճ, սակայն դրանից առաջ անպայման մեկ բաժակ ջուր։ Ասում են այն երիտասարդ է պահում։

Մի քանի հարց

Brow Up-ի  մասին

Brow Up սրահը գործում է 2017-ի դեկտեմբեր ամսից։ Սրահն առաջարկում է դիմահարդարման, վարսահարդարման, ինչպես նաև հագուստի վարձույթի ծառայություններ։

Մասնագիտությունը և բիզնեսը

Մասնագիտությամբ նկարչուհի եմ։ Հաճախել եմ Սամվել և Մանվել Բաղդասարյանների արվեստանոց, որտեղ շատ որակյալ կրթություն եմ ստացել։ Հենց նկարչությունից էլ առաջացել է սերը դիմահարդրաման հանդեպ։ Երիտասարդ տարիներին զբաղվել եմ նաև մոդելինգով։ Պարբերաբար շփվում էի տարբեր դիմահարդարների հետ և հետաքրքրությունս դրա նկատմամբ ավելի էր մեծանում։ Դիմահարդարի մասնագիտությունը ձեռք եմ բերել 2008-ին։

Դիմահարդարման սխալների մասին

Դիմահարդարումը համարում եմ արվեստի տեսակ, քանի որ, աշխատելով մարդու դեմքի հետ, դու պետք է կարողանաս անել առավելագույնը՝ չկորցնելու նրա բնավորությունը և դիմախաղը։ Եղունգները կամ վարսերը խարիզմա չունեն, իսկ դիմահարդարման պարագայում ամեն ինչ այլ է։

Խորհուրդ եմ տալիս երեկոյան դիմահարդարումը չօգտագործել կեսօրին։ Չափի մեջ արված բնական դիմահարդարումը շատ գեղեցիկ է նայվում։ Պետք է շեշտել դեմքի միայն մեկ հատվածը՝ կամ աչքերը, կամ էլ շուրթերը։ Մաշկի խնամքն առաջնային է, կարելի է ամբողջ գումարը ծախսել դրա վրա։ Այդ դեպքում դեկորատիվ կոսմետիկա օգտագործելու անհրաժեշտություն այլևս չի լինի։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Ունեմ աշակերտներ, որոնց սովորեցնում եմ դիմահարդարման բոլոր գաղտնիքները, կիսվում եմ իմ փորձով և հմտություններով։ 10 տարվա ընթացքում բազմաթիվ շրջանավարտներ եմ ունեցել։ Եթե նրանցից որևէ մեկի մեջ տեսնում եմ ներուժ, ապա անկախ ուսուցման տևողությունից, նրա հետ աշխատում եմ այնքան ժամանակ, մինչև նա ամբողջովին տիրապետի դիմահարդարման բոլոր հմտություններին։

Կեսօր

Ընդմիջում 

Դիմահարդարի մասնագիտությունն իրենից ենթադրում է բավականին խառը գրաֆիկ։ Ընդմիջումներին  ընկերներիս հետ լինում եմ Կասկադի բացօթյա սրճարաններում։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Հաճախել եմ Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոն։ Պատահական չէ, որ ինձ համար կնոջ իդեալ է եղել Սոֆի Դևոյանը։ Կանացի, խնամված նրա կերպարն ինձ միշտ ոգեշնչել է։

Ղեկավար կնոջ մասին

2013-ին հիմնեցի իմ գեղեցկության սրահը, որն աշխատեց 3 տարի։ Շատ արդյունավետ աշխատեցինք, սակայն ես հասկացա, որ ավելի հաճելի է աշխատել թիմի հետ, քան ղեկավարել այն։ Կարծում եմ՝ իմ  բարի և մեղմ տեսակը չի համատեղվում ղեկավարելու հետ։ Պետք է գտնել ընկերական և խիստ կերպարների միջինը, որն ինձ մոտ չի ստացվում։

Նոր ծրագրեր

Ապագայում ցանկանում եմ վերապատրաստվել  հայտնի դիմահարդար Սամեր Կուզամիի մոտ։ Կարծում եմ մոտ ապագայում կկարողանամ իրագործել իմ այս նպատակը։

Երևանում սիրելի վայրը

Forty-Four Sky Bar ակումբը Երևանում ժամանցի իմ ամենասիրելի վայրն է։ Ծանր աշխատանքային օրվանից հետո այստեղ կարելի է լիցքաթափվել։

Երեկո

Հանգիստը

Ես ծովամթերքի սիրահար եմ, այդ է պատճառը, որ երեկոներս սիրում եմ անցկացնել Fish House ռեստորանում։

Խորհուրդ սկսնակներին

Անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական ուժերի վրա և չվախենալ քայլ անել։ Եթե կա մեծ ցանկություն և աշխատասիրություն, ապա հնարավոր է հասնել հաջողության։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան