#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռաֆի Թադևոսյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռաֆի Թադևոսյան

rafi - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռաֆի Թադևոսյան

Ես Ռաֆին եմ, այո՛, այո՛ անունս հենց այսպիսին է և ոչ մի սխալմունք չկա: Արաբական անուն է, որն էլ նշանակում է ազնիվ: Տարիքս կախված է սափրված լինել-չլինելուցս, որն էլ իր հերթին կախված է վարսահարդարիս քմահաճույքից: Իրականում 22 տարեկան եմ, բայց դա շատերին չի համոզում: 

Մասնագիտություն

Դեռ վաղ տարիքից մասնագիտության ընտրությանը շատ լուրջ էի վերաբերվում: Ի՞նչ դառնալ, որ ակտուալ լինի մեր երկրում և մի քիչ էլ ինձ հոգեհարազատ: Առաջին մասնագիտական կրթությունս գեղանկարչությունն էր, որ 5 տարի սովորեցի և գերազանց գնահատականներով ավարտեցի, սակայն դա հեռանկարային չէր ինձ համար: Հետո անվճար հիմունքներով ընդունվեցի և ավարտեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինը, ավելի կոնկրետ՝ դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի արվեստանոցը:

Աշխատում եմ որպես

Աշխատում եմ «Բոհեմ» թատրոնում՝ այն մասնագիտությամբ, որն իր մեջ ներառում է աշխարհի մյուս բոլոր մասնագիտությունները, չէ՞ որ ես դերասան եմ և կարող եմ ցանկացած պահի դառնալ օրինակ օդաչու կամ բժիշկ: Ներքին կռիվներ միշտ կան. թատրո՞ն, թե՞ կինո: Երկու դեպքում էլ դերասանն անցնում է պարանի վրայով, ուղղակի թատրոնում պարանն օդում կապած է, իսկ կինոյում գետնին դրված: Կինոյում սխալվել կարող ես միշտ, իսկ թատրոնում՝ երբեք: Այդ պատճառով ես աշխատում եմ միայն թատրոնում:

IMG 4381 960x537 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռաֆի Թադևոսյան

Մի օր հասկացա որ պետք է

Երբեք կանգ չառնել, ինքնակրթվել, փնտրել նոր բարձունքներ, նոր գիտելիքներ, հմտություններ, որպեսզի կյանքի ցանկացած շրջադարձի ժամանակ իմանաս՝ ինչ անես: Այսօր մեկ մասնագիտությամբ ոչ մեկին չես զարմացնի, ուստի պետք է կարողանաս թեկուզ հոբբիների տեսքով ձեռք բերել այլ կարողություններ՝ սեփական կյանքն ավելի բարեկեցիկ ու հետաքրքիր դարձնելու համար:

Աշխատանք գտնելը

Երբեք չպիտի ամաչես դռներ թակելուց, չպիտի հիասթափվես, երբ չես համապատասխանում ինչ-որ պահանջների, պիտի գնահատես այն՝ ինչն ունես, ինչն ավելի լավ է ստացվում քո դեպքում, այն, ինչը քեզ դարձնում է յուրահատուկ, պետք է իմանաս, թե որոնք են քո առավելությունները: Երբ սկսես ճանաչել ինքդ քեզ՝ ամեն բան լավ ընթացք կունենա:

Իմ կյանքը փոխվեց

Հասկացա, որ աշխատելը միայն գումար վաստակելը չէ: Այն լցնում է քո օրը, լրացնում է կենսագրականդ, քեզ հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, հնարավորություններդ ու կամքդ նույն կշեռքին դնելու, հաճախ նաև՝ պայքարելու: Պետք է գնահատել այն միջավայրն ու մարդկանց, որոնք քեզ շրջապատում են աշխատավայրում, սիրել ու հարգել նրանց, լսել, երբեմն նաև՝ հանդուրժել: Երբ քեզ վերաբերում են, որպես շարքային աշխատողի և ասում քո անփոխարինելի չլինելու մասին, պետք է թողնել ու գնալ՝ հասկացնելով, որ անփոխարինելի աշխատատեղեր նույնպես չկան:

IMG1 960x920 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռաֆի Թադևոսյան

Աշխատանք առանց ծանոթի 

Հեշտ է նստել տանն ու բողոքել, թե աշխատանք չկա: Պետք է փնտրել, վազել, հետաքրքրվել, ճիշտ պահին ճիշտ տեղում լինել, չհոգնել ու չընկճվել: Ոչ մի խելացի գործատու իր մոտ աշխատանքի չի
վերցնի իր ծանոթին՝ իմանալով վերջինիս անփորձ ու անօգուտ լինելու մասին: Ուստի պետք է լինել համբերատար, ուժեղ, ինքնավստահ, ձեռք բերել ընկերներ, օգնել մարդկանց՝ անշահախնդիր: Գործատուին ավելի հաճելի է աշխատել այս տեսակ մարդկանց հետ:

Աշխատանքում կարևոր է

Լինել ինքնավստահ, ժամանակդ օգտագործել հաշվարկով, որպեսզի հանգստի ժամանակ էլ ունենաս: Պետք է լինել թիմի անդամ, հնարավորության դեպքում՝ օգնել գործընկերներիդ, գիտելիքներովդ կիսվես մյուսների հետ, մարդկանց մեջ տեսնել դրականը: Չբողոքել, չբամբասել և գոհանալ նրանով, այն ամենով՝ ինչն ունես:

Rafi Tadevosyan 960x640 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Ռաֆի Թադևոսյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Կա՞ արդյոք մարդ, որն իր աշխատանքը չի սիրում: Եթե այո, ապա ինչու՞ է աշխատում: Ես սիրում եմ թատրոնը, որտեղ աշխատում եմ, որովհետև չունեմ ջերմության պակաս, որովհետև այնտեղ բոլորն են սիրում մեկը մյուսին: Դա վայր է, որտեղ ինձ տանն եմ զգում: Վայր, որտեղ մեկը մյուսի համար պատասխանատու է, ուշադիր:

Խորհուրդ

Չկա ավելի կարևոր խորհուրդ, քան փնտրտուքը, որովհետև ով փնտրում է՝ գտնում է, որովհետև երբ դուք փնտրում եք, հավանական է, որ ձեզ գտնի մեկ ուրիշն, ով նույնպես փնտրում էր:


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան