#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան - VNews

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

Amal - #ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

Ես Ամալյա Սողոմոնյանն եմ, նույն ինքը՝ Ամալյա Սողոմոնյանը: 23 տարեկան լեզվաբան-գրականագետ։

Մասնագիտություն

Ավարտել եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուտետի անգլերեն լեզու և գրականության բաժնի բակալավրը, արտասահմանյան գրականության բաժնի մագիստրատուրան, այժմ ասպիրանտ եմ:

Աշխատում եմ որպես

Աշխատում եմ ՀՀ քննչական կոմիտեում՝ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ եմ, tv ալիք շաբաթաթերթում՝ թղթակից ու «Շավիղ+» գրական ակումբի անդամ եմ, ԵՊՀ-ում, 139 ավագ դպրոցում, տանն էլ աշակերտներ ունեմ, որոնց հետ կրկնում եմ լեզվական գիտելիքներս։

Մի օր հասկացա որ պետք է

Երկրորդ կուրսում հասկացա, որ պետք է աշխատել ու գործի անցա: Ամեն ինչ սկսվում է ցանկությունից, ուղղակի պետք է սիրես աշխատանքդ, հաճույքով գնաս մի տեղ, ուր քեզ սիրում ու գնահատում են:

15037222 692187704264512 808748234742393645 n 960x960 - #ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

Աշխատանք գտնելը

Ես-իս մեջ ոչինչ չի փոխվել, բայց մի քանի վատ սովորությունների վերջ եմ դրել: Մի քիչ էլ ժամանակն է քչացել. չեմ հասցնում ընկերներիս հետ հաճախ շփվել ու ամենաբարդ բանը, որ դեռ չեմ հաղթահարել՝ արթնանանալն է, ինձ երկաաաաաաաաար համոզում եմ, որ ես պիտի աշխատեմ, որ ես սիրում եմ իմ աշխատանքը, որ, որ….

Աշխատանք առանց ծանոթի

Իրականում մի գաղտնիք կա. պիտի ոլորտի ամենալավ մասնագետը լինես, պիտի շատ-շատ մեծ ցանկություն, ջանքեր, ժամանակ ներդնես, որ քեզնից ստանաս այն, ինչ քեզ ու հասարակությանը պետք է: Ծանոթը տեսնում է ու գնահատում քեզ, առաջարկում գործատուին, ես էլ եմ ծանոթով ընդունվում։

Աշխատանքում կարևոր է

Նվիրվածությունը, աշխատասիրությունը, անընդհատ սովորելու, կատարելագործվելու կարողությունը ու սերը, սերը, սերը: Հա, մեկ էլ՝ բարձր աշխատավարձը:

25995009 901776173305663 5951062354286428225 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Ես սիրում եմ մասնագիտությունս, ես սիրում եմ երեխաներին, ես սիրում եմ դասապրոցեսը. տալու ու վերցնելու շղթան.  սիրում եմ լրատվությունը, սիրում եմ լեզվական հնարավոր բոլոր կառույցները, ես սիրում եմ գրականությունը և ուշադրություն. գուցե շատերը զարմանան, բայց ես սիրում եմ ՀՀ քրեական օրենսգիրքը:

Խորհուրդ

Վայելեք կյանքը, ուսանողական տարիները, առանց պատասխանատվության զգացումի ապրելը, սիրեք, սիրվեք, շատ ժամանակ անցկացրեք ընկերների հետ, կամավորությամբ զբաղվեք, զինվեք գիտելիքներով ու ինչքան հնարավոր է երկարաձգեք հաճույքը:


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան