#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

Avetph - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

Ես Ավագյան Ավետն եմ, ոմանց համար՝ Ավոն, ոմանց համար՝ լուսանկարիչը, ոմանց համար՝ «էն կանաչ աչքերով տղեն»։ Ես սիրում եմ (կամ էլ փորձում եմ սիրել) ինձ, քեզ, նրան, աշխարհն ու ամեն ինչ, ինչի մեջ հնարավոր է գտնել սիրելու գոնե մի փշուր։
Տարիքս ցավոտ կողմերիցս է, քանի որ մարդիկ միշտ զարմանում են ու սկսում են չհավատալ ինձ, երբ ասում եմ, որ 20 տարեկան եմ։ Իրականում ես ինձ լավ եմ զգում, քանի որ դա հաճոյախոսելու հետաքրքիր մեթոդ է նրանց կողմից։

Մասնագիտություն

Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, բայց շատ քիչ կապ ունեմ մասնագիտությանս հետ։ ՀԱՊՀ-ի քոլեջի ծրագրավորման բաժինն ընդունվելու պատճառը համակարգչի հետ սեր ունենալն էր, հետո հասկացա, որ ծրագրավորումն ուրիշ կինոյից է։
Քոլեջից հետո ինձ բոլորն ասում էին, որ Հայաստանում առանց դիպլոմ աշխատանք գտնելը շատ դժվար է, պետք է ևս 4 տարի սովորել այդ թղթի կտորի համար, իսկ ես պատրաստ չէի արթնանալ առավոտյան 8-ին, գնալ մի տեղ՝ որը չեմ սիրում, անել մի բան, որը չեմ ուզում, կորցնել 4 տարի, վճարել այդ ամենի համար ու վերջում ստանալ ընդամենը մի թղթի կտոր, որից շատերն ունեն։ Որոշեցի ռիսկի դիմել և չընդունվել ԲՈւՀ։
Դա երևի կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկն էր։

Աշխատում եմ որպես

Զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Բոլորդ էլ գիտեք, որ ամենալավ աշխատանքը դա եկամտաբեր հոբբին է։ Ես՝ ինձ երջանիկ եմ համարում։

29695328 589199388083290 1814627044964795188 n 960x679 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

Մի օր հասկացա, որ պետք է

Որ արդեն մեծ եմ ու չի ստացվում տանեցիներից գումար խնդրելը, որ պետք է աշխատել։ Կարիերաս սկսել եմ 16 տարեկանում․ D2D-ի միջոցով ինտերնետ ու ալիքներ էինք վաճառում (չհաշված ավելի վաղ տարիքում ծառերից գողացած պոպոքները, որոնք էժանով վաճառում էինք տատիկներին): Վաճառքների մեջ հմտանալուց ու մի քանի ընկերություններում աշխատելուց հետո, որոշել եմ թողնել դա ու վճռական դեմքով անցնել լուսանկարչությանը։

Աշխատանք գտնելը

Աշխատանք գտնելը կարծում եմ այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ։ Բայց եթե Ձեզ հետաքրքրում է ոչ թե հեշտը, այլ հետաքրքիրը, ապա փորձեք աշխատել ինքներդ Ձեզ վրա ու աշխատանքը կգտնի Ձեզ։

Իմ կյանքը փոխվեց

Կյանքս փոխվեց, երբ հասկացա, որ մասնագիտական զարգացում ունենալու ամենաարդյունավետ մեթոդը նոր բան սովորելն է։ Դու կմնաս նույն տեղում այն պահից, երբ կսկսես քեզ համարել ամենագետ։

Աշխատանք առանց ծանոթի

Եթե ծանոթի միջոցով ընդունվել եք աշխատանքի, բայց գործին ոչ մի օգուտ չեք տալիս, բնականաբար ոչ ոք չի շարունակելու բարի ժպիտով ամեն ամիս վճարել Ձեր աշխատավարձը։ Առանց ծանոթ աշխատանք գտնելն իհարկե հնարավոր է, բայց կարծում եմ, որ կյանքում շատ կարևոր դեր են խաղում գործարար կապերը, որոնք պետք է կառուցել ինքնուրույն։ Իմ կարծիքով՝ միակ լավ բանը, որը համալսարանը կարող է Ձեզ տալ, դա կապերն են։

31506823 600903420246220 7155155015797938942 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

Աշխատանաքում կարևոր է

Աշխատանքում կարևոր է ժամերը չհաշվելը։ Եթե Դուք հերթական անգամ հաշվում եք, թե քանի ժամ է մնացել մինչև աշխատանքային օրվա ավարտը, ապա Դուք Ձեր տեղում չեք։ Փորձեք կառուցել Ձեր կյանքն այնպես, որ Ձեզ համարեք երջանիկ, որ Դուք ընկնեք կյանքի հետևից և ոչ մի դեպքում մի թողեք, որ կյանքն ընկնի Ձեր հետևից։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Որովհետև ես զբաղվելու եմ լուսանկարչությամբ անգամ եթե դրա համար չվարձատրվեմ, որովհետև այն կապ ունի բացառապես դրական էմոցիաների և գեղեցիկի հետ։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն կապում է արվեստն ու տեխնոլոգիաները, քանի որ ստեղծելն ինձ հաճույք է պատճառում։ Սիրում եմ իմ աշխատանքը և իմ աշխատանքը սիրում է ինձ։

Խորհուրդ

Փորձեք օգտագործել բոլոր հնարավորությունները, քաղել կյանքից մաքսիմումը և լինել երջանիկ։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Խաչիկ Աբաջյան