#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Ղազարյան - VNews

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Ղազարյան

Marine - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Ղազարյան

Ես Մարինեն եմ, շատերն ինձ ճանաչում են, որպես Մարինա, ով ավարտել է Այբ ավագ դպրոցը, սովորում է Ամերիկյան համալսարանում, ունի մեծ կամավորական փորձ և շատ ակտիվ է, շատերի համար իրարից զարմանալիորեն տարբեր, սակայն իմ կարծիքով բավականին փոխկապակցված ոլորտներում։

Սիրում եմ ընդհանուր, բայց մի փոքր խորացված գիտելիքներ ունենալ ամեն ինչի վերաբերյալ՝ սկսած գիտությունից, արվեստի ճյուղերից մինչև գրականություն, պատմություն և լեզուներ։ Սիրում եմ ճանաչել մշակույթներ՝ լեզուների, երաժշտության ու կրոնի պատմության միջոցով։ 20 տարեկան եմ, սակայն ամենահաճախ հանդիպող տարիքս 18-ն է, երբ ցանկանում էի միշտ ուշադրության կենտրոնում լինել, զարմացնել իմ ստեղծարարությամբ, սակայն հայտնի չլինել։

Ինչպես արդեն հասկացաք, սիրում եմ նաև խոսել։

Մասնագիտություն

Շարունակ համոզվել եմ, որ մեր կողմից սահմանված բոլոր մասնագիտություններն ու աշխատանքները փոխկապակցված են և անհնար է միայն մեկ մասնագիտությամբ սահմաափակվելը։

Դեռ շարունակում եմ մասնագիտություններ փնտրելը և հայտնի հերոսի նման փոքրիկ երեխաներից հարցուփորձ անել, թե ինչ են ցանկանում դառնալ, երբ մեծանան, որպեսզի ինքս էլ ցանկալի մասնագիտություններիս ցանկը համալրեմ։ Այժմ մեծ հաշվով մասնագիտանում եմ մարքեթինգի և հասարակության հետ կապերի ոլորտում, դա համադրելով արվեստի պատմության հետազոտությունների և լուսանկարչության հետ։

 Աշխատում եմ որպես

Հասարակության հետ կապերի կրտսեր մասնագետ «Այբ» կրթական հիմանդրամի ամենաերիտասարդական նախագծում՝» էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման ու թարգմանության» կամ ավելի դյուրին ու հասկանալի անվանումով՝ «Քան ակադեմիայի» հայաստանյան գրասենյակում։

Ինքս մոտ 3 տարի առաջ հայաստանյան կրթական ոլորտի մասին գաղափար անգամ չունեի ու չգիտեի, թե ԿԳՆ-ից զատ, ովքեր կան ոլորտի ետնաբեմում։ Կրթական ոլորտը ինձ համար ամենաբարդ ոլորտն է, որտեղ կարող էի երբևէ գտնվել, քանի որ այնքան ճյուղավորումներ կան՝ սկսած դպրոցականից, մինչև մեծահասակների կրթություն, մշակութային և արժեքային կրթությունից մինչև քաղաքացիական ու մասնագիտական կրթական։

Ոլորտը բարդ է ու լայն, սակայն Քան ակադեմիայի նման փոքր նախագիծը կարողանում է իր տեղը գտնել՝ որակյալ նյութերի ու ահռելի պահանջարկի առկայության շնորհիվ։

13882536 1014004355382884 6513507012420222856 n 960x640 - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Ղազարյան

Մի օր հասկացա, որ պետք է

Մի օր հասկացա, որ պետք է հետաքրքիր և կարևոր ինֆորմացիա հավաքագրել ամենատարբեր թեմաների և ամենատարբեր ոլորտների վերաբերյալ՝ նպատակ ունենալով լինել հետաքրքիր խոսակից, զրուցել ամենատարբեր մարդկանց հետ՝ ամենատարբեր թեմաների վերաբերյալ։ Լինել ինֆորմացիայի գիժ և երբեք չձանձրանալ որևէ հավաքույթի ժամանակ և չձանձրացնել մյուսներին։

Աշխատանք գտնելը

Աշխատանք գտնելը միշտ համարել եմ փնտրելու և հետաքրքրասիրություն ունենալու կարողություն։ Լավ պրպտելուն միշտ հաջորդում է երազանքի աշխատանքը և սպասելիքների արդարացումը։

Իմ կյանքը փոխվեց

Ահռելի փոփոխությունների հետ բախվեցի «Այբ» ավագ դպրոցն ավարտելուց հետ, երբ հավասարապես երջանիկ և տխուր էի դպրոցն ավարտելու համար։ Երբ սովորեցի գնահատել կրթություն և կրթության միջոցով արժեքներ և մշակույթ ունենալը ու դրանք պահպանելու կարևորությունը։

Դպրոցն ավարտելուց հետո, կյանքս փոխվեց, երբ հասկացա որ ինքս ահռելի փոփոխություններ եմ կրել։ Արդեն էլ չէի մտածում միայն սովորելու մասին, այլ խորապես վերլուծում էի փոփոխությունների, պարտականությունների, ներդրումների և ապագա արդյունքների մասին։ Մի խոսքով, կյանքս փոխվեց, երբ հասկացա, որ ապրելը բարդ աբստրակցիա է, որին միշտ անհրաժեշտ է պարզ մասերի բաժանել։

Աշխատանք առանց ծանոթի

«Աշխատանք առանց ծանոթի»․ սա այն կապակցությունն է, որի մեջ համալրված են կարողողություններ, գիտելիքներ, ինքնավստահություն, պատասխանատվություն և հարգանք։ Շարունակելը բավականին երկար կլինի։

23561337 1453013644815284 4602731891859530156 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Ղազարյան

Ես սիրում եմ իմ աշխատանքը

«Այբ» հիմնադրամում աշխատելը հետաքրքիր է, բարդ, մրցակցային ու պարտավորեցնող։ Յուրաքանչյուր աշխատանքում կան մանր ու տեխնիկական մասեր, որոնք հաճախ հոգնեցնում են, սակայն ինձ համար կարևոր է, որ մտքումս միշտ պահում եմ «Այբ»-ի ու «Քան» ակադեմիայի առաքելությունները ու նպատակները։

Մտապահում եմ մեծ գաղափարները, որպեսզի չկորեմ ու երբեք չհոգնեմ իմ առօրյա աշխատանքները կատարելիս։

Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև սիրում եմ այն բարի ու ոգևորիչ արձագանքները, որոնք մենք ստանում ենք մաթեմատիկա սովորողներից։ Իմ աշխատանքը վերաբերում և հարաբերվում է գրեթե բոլորի հետ՝ ամենափոքրերից մինչև ամենամեծեր, անկախ ոլորտի սկսնակ և գիտակ լինելուց։

Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև սիրում եմ իմ թիմին, որի անդամներից յուրաքանչյուրը հետաքրքրորեն համատեղում է իր անհատականությունը, մասնագիտությունը և աշխատանքից դուրս աշխարհը։

Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև սիրում եմ պատմել, թե ինչ եմ անում և ապա, պատասխանել լիքը հարցերին հենց նույնի վերաբերյալ։

Եվ վերջապես, սիրում եմ, որովհետև հայրենասիրություն եմ գտել իմ աշխատանքում։

Խորհուրդ

Որքան հնարավոր է շատ ինֆորմացիա հավաքագրեք՝ շփվելով, խոսելով շատերի հետ, շատ հարցեր տալով, շատ ինֆորմացիայի աղբյուրներ ունենալով՝ սկսած գրքերից ու մարդկանցից  մինչև ինտերնետային կայքեր և անգամ շինություններ։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան