Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Այս անգամ 1 օր անցկացրել ենք «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյանի հետ։

Առավոտը

Առավոտը օրվա իմ ամենանախընտրելի հատվածն է, որովհետև սկսվում է երեխաներիս հետ։ Նրանց տանում եմ դպրոց, ճանապարհին հասցնում ենք շփվել տարբեր թեմաների շուրջ։

Սու՞րճ, թե՞ թեյ

Իմ պարագայում կարծում եմ ճիշտ պատասխանը գինին է (ժպտում է)։

Մի քանի հարց

ԱրմԱսի մասին

2007 թ-ին հայրս ձեռնամուխ եղավ այս հսկայածավալ գործին, հիմնելով 180 հա շքեղ այգիները, որտեղ նախկինում միայն հսկայական քարեր էին և օձեր: 2008-ին տնկվեցին 400000 խաղողի վազեր՝ բացառապես հայկական տեղական սորտերի: Իսկ արդեն 2012-ին ամբողջությամբ ավարտեցինք գործարանի շինարարությունը: Այսօր ունենք 110 հեկտար խաղողի այգիներ, 40 հա պտղատու այգիներ, կից գործում է հյուրանոց, գինու համտեսի սրահ, մանկական խաղահրապարակ։ Նախատեսվում է մոտ ապագայում այս տարածքում կառուցել նաև հանրակացարան, լիճ և ֆերմա։ Մենք կազմակերպում ենք շրջայցեր և հյուրընկալում ենք զբոսաշրջիկների աշխարհի տարբեր երկրներից։ Ցույց ենք տալիս  խաղողի ճանապարհը դեպի գավաթ, ներկայացնում հայկական գինեգործության վերածնունդը, քանի որ մենք՝ հայերս, ժառանգել ենք գինեգործության ամենալուրջ պատմությունը և ավանդույթները, որոնք, ժամանակակից գիտելիքի և փորձառու մասնագետների աշխատանքի շնորհիվ տալիս են արտակարգ գինիներ։ Մեր առաջին գինիները թողարկել ենք 2013 թ-ի դեկտեմբերին։ Ստացել ենք շուրջ 36 միջազգային մրցանակներ գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներից։ Այսօր «ԱրմԱս» գինիներն արտահանվում են Լոս Անջելես, Կանադա, Ճապոնիա, Բելգիա, իսկ ամբողջ եվրոպայի տարածքում ունենք առցանց վաճառք: Մոտ ապագայում նախատեսում ենք արտահանում իրականացնել նաև Թաիլանդ, Չինաստան և Ռուսաստան։

Գործարար կնոջ 1 օրը․Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Լևոնյան

Նոր ծրագրեր

Մեզ մոտ ԱրմԱս-ի այգիներում պարբերաբար կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ: Նախորդ տարի առաջին անգամ տեղի ունեցավ Գինու և Ջազի փառատոնը։ Լավագույն ջազմենների մասնակցությամբ շուրջ 3 օր ընթացող փառատոնի շրջանակներում 4 միջոցառում իրականացվեց։ Այս տարի ևս փառատոնը կանցկացվի նույն տեղում՝ արդեն հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Համերգային առաջին օրը ելույթ կունենան Չիկոյի ընկերները, Վահագն Հայրապետյանը, Հայաստանի Ռադիոյի և Հեռուստաընկերության բենդը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաև որպես հատուկ հյուր ելույթ կունենա Լևոն Մալխասյանը։ Երկրորդ օրը ուղվածությունը կլինի ավելի ֆոլք-ջազ և լատինո ջազ՝ Գողթ բենդի և Կոն Ալմա բենդի մասնակցությամբ: Իսկ փառատոնի եզրափակիչ երրորդ օրը ելույթ կունենա Վահագն Հայրապետյանը՝ իր խմբի հետ։

Կեսօր

Ընդմիջում

Քանի որ չկա օրս կազմակերպելու հստակ գրաֆիկ և ամեն օր տարբեր է ստացվում, հետևաբար չունեմ նաև ֆիքսված ընդմիջման ժամ։

Մասնագիտությունը և բիզնեսը

Սովորել եմ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ Մասնագիտությամբ արվեստաբան եմ։ Արվեստաբանություն եմ ուսումնասիրել նաև Ֆլորենցիայի համալսարանում։ Ես կարծում եմ, որ մարդն իր կյանքի յուրաքանչյուր փուլում սովորելու և կատարելագործվելու կարիք ունի մշտապես, այդ իսկ պատճառով բիզնեսի կառավարման մասին նոր գիտելիքներ ստանալու նպատակով ներկայումս ուսանում եմ Մոսկվայի Սկոլկովո բիզնես-դպրոցի մագիստրատուրայում։ Ուսումնական ծրագիրն ընդհանուր առմամբ մեկ ու կես տարի է։ Գինին նույնպես համարում եմ արվեստ  և այն հեշտությամբ կապում իմ մասնագիտության հետ։ Բիզնեսի կառավարումը, սակայն, կախված չէ նրանից, թե ինչ մասնագիտություն ունես։ Ամենակարևոր հանգամանքն այստեղ ոչ միայն վերահսկելն է, այլև ամբողջ գործընթացին անձամբ մասնակցելն է։ Ամեն օր սովորելու և սովորեցնելու պատրաստակամությունը հենց բիզնեսի կառավարման գրավականն է։

Զրուցենք

Ղեկավար կնոջ մասին

Պետք չէ ղեկավար և կին բառերը միասին ասել։ Ես ղեկավար եմ, իհարկե անհերքելի է նաև իմ կին լինելու փաստը։ Կին գործարար լինելը երբեմն զարմանք է առաջացնում, այդ պատճառով ամենակարևորը ոչ մի ծայրահեղության մեջ չընկնելն է։ Կարծում եմ՝ բիզնեսում պետք է բարդույթներ չունենալ և կարողանալ անցնել այն ամենի վրայով, ինչը փոքրուց քեզ սովորեցրել են. օրինակ պետք չէ ամաչել, եթե որևէ բան չգիտես։ Պետք է կարողանալ լինել համբերատար և բոլոր սխալներն ընդունել որպես դաս, քանի որ այս ոլորտում անակնկալներն այնքան շատ են։

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան

Գինու մասին

Գինին տալիս է մեկ կարևոր հարց՝ «Այն ձեզ դուր եկավ, թե՞ ոչ»։ Գինի խմելու մշակույթը մարդկանց մի փոքր ճնշում է։ Շատերն ասում են, որ գինուց այնքան էլ չեն հասկանում, սակայն գինու ճաշակը ժամանակի հետ փոխվում է․ սկզբնական շրջանում մարդիկ սկսում են քաղցր և կիսաքաղցր տարբերակներից, հետո արդեն գալիս ավելի անապակ տարբերակների։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Ես բոլորից սպասում եմ լավագույն արդյունքներ, սակայն, ընդունում եմ, եթե որևէ բան չի ստացվում։ Կարևոր հարցեր քննարկելիս լսում եմ նրանց կարծիքը։ Աշխատակից ընտրելիս ավելի շատ ուշադրություն եմ դարձնում նրանց մարդ տեսակի վրա։ Թիմում պետք է լինեն ձգտող, պատասխանատու, ինքնուրույն, ազնիվ և աշխատասեր մարդիկ։ Ամենակարևոր հատկանիշը, երբ մարդն ինքն իրեն հարգում է, որովհետև այդ դեպքում նա հարգում է նաև իր աշխատանքը։

Գործարար կնոջ 1 օրը․ Muraba-ի հիմնադիր Թամարա Աբաջյան

Ոգեշնչող կինը

Մայրս է՝ ով իր ապրած կյանքի օրինակով ինձ ոգեշնչում է։ Անսահման սիրում ու հարգում եմ նրան։ Նա օտար երկրում երկու փոքր երեխաներ մեծացնելով հանդերձ կարողացել է մեծ բարձունքների հասնել։ Նա իմաստուն կին է։

Երեկո

Հանգիստը

Քանի որ գործի բերումով շատ եմ լինում դրսում, նախընտրում եմ հանգստանալ տանը, օրինակ՝ գինի վայելելով։ Հայկական իմ ամենասիրելի խաղողի տեսակը կարմրահյութն է։ Սիրում եմ երեխաներիս հետ ֆիլմեր դիտել ինչպես տանը, այնպես էլ կինոթատրոններում:

Երևանում սիրելի վայրը

Տերյան փողոցի իմ բնակարանի հարևանությամբ գտնվող սրճարանն է, որտեղից արտակարգ տեսարան է բացվում դեպի հրապարակ:

Ոլորտի սկսնակներին

Եթե ցանկանում եք զբաղվել գինեգործությամբ, ապա կարող եք ընդունվել համապատասխան ուսումնական հաստատություններ և ստանալ գիտելիքներ։ Ամենակարևորը, սակայն, ողջ գործընթացի մեջ լինելու պատրաստակամություն է՝ սկզբից մինչև վերջ։ Ամեն ինչ անել սիրով, վստահ և նվիրվածությամբ:

 

Լուսանկարները՝ Աշոտ Ավագյանի


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան